ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ԵՎ ՆՐԱՆՑ ՖՈԲԻԱՆԵՐԸ

Մեզանից յուրաքանչյուրը,ինչ-որ բանից վախենում է,սկսած սարդերից վախենալուց՝ արախնոֆոբիայից,ավարտած ավելի լուրջ վախերեվ,օրինակ սոցիոֆոբիայով,որը վախ է մարդկանցից:Շատ հայտնի մարդիկ և պատմական դեմքեր նույնպես ունեցել են ֆոբիաներ:

 Հայտնի հոլլիվուդյան ռեժիսյոր Ալֆրեդ Չիչկոկը տառապել է օվոֆոբիայով:Նա վախեցել է ձվերից,որոնց նա համարում էր անտանելի:

 

 Ինչքան էլ որ դա տարօրինակ հնչի,բայց Ուոլտ Դիսնեյը,որը նվիրել է աշխարհին Միկկի Մաուսին,վախեցել է մկներից:

 

 Մերիլին Մոնրոն տառապել է ագորաֆոբիայով ՝ վախով բաց տարածություններից և մարդկանց կուտակման վայրերից:Այդպիսի ֆոբիա ունեցել են նաև Բարբարա Սթրեիզանդը և Կիմ Բեսսինջերը: 

 

 Հայտնի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը խոստովանել է,որ վախենում է անկանոնությունից:Այդ ֆոբիան կոչվում է ատակսոֆոբիա:Նա դծվարությամբ է տանում այն,որ իրերը թափթփված են, դասավորված չեն մեկ գծով կամ զույգերով:

 

 Պամելա Անդերսոնը վախենում է հայելիներից,իսկ ավելի կոնկրետ հայելու մեջ իր արտացոլումից:Նա չի նայում ինքն իրեն նույնիսկ հեռուստացույցով:

 

 Սթիվեն Քինգը վախենում է ավիաթռիչքներից,կատուներից և 13 թվից:Գիրք գրելուց նա երբեք կանգ չի առնում 13-րդ և 13-ի բաժանվող էջերի վրա:Բացի այդ նա վախենում է մթությունից և քնում է լույսը միացրած:

 

 Կինոռեժիսյոր Վուդի Ալլենը բուժվում է հոգեբանի մոտ արդեն 40 տարի և տառապում է բազմաթիվ ֆոբիաներով:Նա վախենում է սարդերից,բարձրությունից,փակ տարածքներից:Նրա ավելի տարօրինակ վախերից են վախը վառ գույներից,վերելակից,կենդանիներից,բեմից, երեխաներից, ռակից և այլ հիվանդություններից և անգամ գետնանուշի յուղից,որը կարող է կպնել քիմքին:

Կարդացեք նաև Ժամանակակից վախեր:

 

Գուստավ Էյֆելը,որը կառուցել է հայտնի Էֆելյան աշտարակը,տառապել է դիսլեկսիայով և վախեցել է բարձրությունից:

 

 

 Զիգմունդ Ֆրեյդը վախեցել է զենքից և պտերավոր բույսերից:Նա ինքը պնդում էր,որ զենքից վախը դա սեռական և էմոցիոնալ թերզարգացվածության նշան է:

 

 

 Հայտնի գյուտարար Նիկոլա Տեսլան եղել է հերմաֆոբ և խուսափել է մարդկանց կամ ցանկացած իրի դիպչելուց:Նա շատ հաճախ է լվացել ձեռքերը:Բացի այդ նա վախեցել է նաև զարդերից,հատկապես մարգարտե օղերից,որոնք նրա մոտ զզվանք էին առաջացնում:

 

 

 Ֆրանսիայի իմպերատոր Նապոլեոն Բոնապարտը վախեցել է կատուներից,որոնք նրա մոտ խուճապ էին առաջացնում:Հետաքրքիր է,որ շատ առաջնորդներ,այդ թվում Հիտլերը, Մուսսոլինին, Նիկոլայ II-ը,Ալեկսանդր Մեծը և Հուլիոս Կեսարը,նույնպես ունեցել են այլուրաֆոբիա ՝ վախ կատուներից:

 

 

 Իոսիֆ ստալինի կերպարը շատ հոգեբաններ են փորձել վերլուծել:Նրա վախերից էին վախը թունավորվելուց,ինքնաթիռով թռիչքներից, ու նաև վախը քնելուց:

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 1075 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՊԱՆԴԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴԵՂՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ՊԱՆԴԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴԵՂՆ ԸՆԴՈՒՆԵԼ  ☻494

 Եվ ստացվում է բավականին զվարճալի տեսանյութ:

ՍԱՌՑԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ
ՍԱՌՑԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ  ☻663

Ամրագոտիով երթևեկելն արգելվում է:

ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ
ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ  ☻1392

Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր մասերից:

ՄԱՆՀԵԹԹԵՆ ԿՂԶԻՆ ԱՐԺԵՐ 24 ԴՈԼԼԱՐ
ՄԱՆՀԵԹԹԵՆ ԿՂԶԻՆ ԱՐԺԵՐ 24 ԴՈԼԼԱՐ  ☻661

Կղզու այժմյա գինը գնահատվում է 49 միլլիարդ դոլլար:

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ  ☻1673

Լուսանկարներ,որոնց հետևում կա կյանք,ճակատագիր և պատմություն:

ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ  ☻553

Երբևէ 63կմ/ժ արագությունը համարվել է ռեկորդ:

ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ
ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ  ☻2056

Աֆրիկայի ամենաբարձր գագաթը լուսանկարներով:

ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ
ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ  ☻674

Օպտիկական իլյուզիաները խաբում են ձեր ուղեղին: