ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱԽԵՐ

 Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ բանից վախենում է:Տարբեր տեսակի ֆոբիաները հետևում են մարդկանց դեռ անհիշելի ժամանակներից:Սակայն կան վախեր,որոնք հայտնվել են բոլորովին վերջերս ,և որոնց գոյության մասին 20 տարի առաջ չէին էլ կարող ենթադրել:Օրինակ,մեզանից շատերը վախենում են մնալ առանց բջջային հեռախոսի:Հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ Անգլիայի բնակիչների կեսից ավելին տառապում է նոմոֆոբիայով:Ուրիշ կերպ ասած,նրանք վախենում են կորցնել կամ տանը թողնել բջջային հեռաղոսը:

  Ահա ամենահայտնի և վերջերս առաջացած ֆոբիաներից մի քանիսը:

 

1.Անտեֆամաֆոբիա

 Սա վախ է այն բանից,որ մարդիկ խոսում են ձեր մասին և լռում են,երբ դուք ներս եք մտնում:Որպես կանոն,այս վախը առաջանում է աշխատավայրերում:

 

2.Ագմենոֆոբիա

 Վախ այն բանից,որ ձեր հերթը ավելի դանդաղ առաջ կգնա,քան ձեր կողքի հերթը:Այսպիսի վախ առաջանում է հիմնականում օդանավակայաններում,փոստում կամ սուպերմարկետներում հերթ կանգնելու ժամանակ:

 

3.Անկրաոֆոբիա

Անկրաոֆոբիայով տառապող մարդիկ խուճապահար կերպով վախենում են քամուց:Նրանք նախընտրում են փակ տարածություններ:

 

4.Հորոֆոբիա

Վախը պարելու նկատմամբ ստիպում է որոշ դեռահասների հրաժարվել ուրախ միջոցառումներից:

 

5.Ալլոդոկսաֆոբիա

Ալլոդոկսաֆոբիայով տառապում են նրանք,ովքեր վախենում են ուրիշների կարծիքից:Մեզանից ոմանք այնքան են կախված ուրիշների կարծիքից,որ դա նրանց համար դառնում է ֆոբիա:

 

6.Ատոմոսոֆոբիա

Ատոմային ռումբերի պայթյունից վախենալը մեր անհանգիստ ժամանակներում բոլորովին նորմալ բան է:

 

7.Նուկլեոմիտոֆոբիա

Այս ֆոբիան նման է նախորդին:Միջուկային զենքից վախը տարածված է ժամանակակից մարդկանց մոտ:

 

8.Արակիբուտիրոֆոբիա

Վախը այն բանից,որ գետնանուշի յուղը կպնում է քիմքին,շատ մարդկանց ստիպում է հրաժարվել այդ ուտելիքից:

 

9.Սոցիոնետֆոբիա

Վախ սոցիալական ցանցերից:Սա ժամանակակից տեսակն է այն վախի,որ քեզ կարող են հետևել:

 

10.Կատագելոֆոբիա

Որոշ մարդկանց մոտ ծիծաղի առարկա դառնալու վախը ստիպում է դիմակ հագնել և իրենց պահել ոչ այնպես,ինչպես որ կան:

 

11.Ցենոֆոբիա

Ժամանակակից մարդկանց մոտ հաճախ է հանդիպում վախ դատարկ սենյակներից: Ցենոֆոբները ֆիզիկապես չեն կարողանում տանել առանց կահույքի, դատարկ սենյակները:

12.Քլորոֆոբիա

Վախ կանաչ գույնից:Հանդիպում է շատ հազվադեպ:Այսպիսի ֆոբիայով մարդը վախենում է ծառերից,խոտերից և այլ կանաչ բաներից:

 

13.Կոնսեկոտալեոֆոբիա

Վախը ճապոնական փայտիկներից առաջացել է այն բանից հետո,երբ սուշին մեծ տարածում գտավ աշխարհով մեկ:

 

14.Կիբերֆոբիա

Դա կարող է ծիծաղելի թվալ,բայց մեր օրերում կան մարդիկ,ովքեր վախենում են համակարգիչներից:

Եթե նոմոֆոբիան երիտասարդների վախ է,կիբերֆոբիան հիմնականում հանդիպում է ավելի տարիքով մարդկանց մոտ,որոնք ստիպված են սովորել ժամանակակից տեխնոլոգիաները:

 

15.Դոմատոֆոբիա

Դոմատոֆոբիան ուժեղ վախ է տներից և ցանկացած շինությունից:Յուրահատուկ վախ են ներշնչում բարձրահարկ շենքերը:

 

 

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 2773 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԵՐԳՈՂ ՔԱՐԵՐ
ԵՐԳՈՂ ՔԱՐԵՐ  ☻817

Ծանոթացեք այս տարօրինակ բնական երևույթի հետ:

ԶԱՐԳԱՑԱԾ ԹԱԳԱՎՈՐԸ
ԶԱՐԳԱՑԱԾ ԹԱԳԱՎՈՐԸ  ☻552

Թագավոր,որը կառավարում է Skype-ի միջոցով:

ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ
ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ  ☻551

Մետաղյա փերիներ Ռոբին Ուայթի կողմից:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱ ԱՆՈՒՄ: ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱ ԱՆՈՒՄ: ԱՏՈՄԱԿԱՅԱՆ  ☻963

Discovery-ի «Ինչպես են նրանք դա անում» շարքից:

ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ  ☻657

Նմանությունը դուք հավանաբար նկատել էիք:

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ  ☻510

Ինչու՞ են մարդիկ լաց լինում ,երբ երջանիկ են:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ  ☻535

1:40-ից սկսվում է իսկական խելահեղությունը:

ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ
ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ  ☻2344

Ամենախոր գետը,լիճը,քարանձավը և այլն: