ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ

1.Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ,որ կգրի պատմվածք բաղկացած 6 բառից(օրիգինալի լեզվով),որը կլինի նախկինում գրվածներից ամենահուզիչը:Եվ նա հաղթեց գրազը:

«Վաճառվում են երեխայի կոշիկներ,օգտագործված չեն»:

(«For sale: baby shoes, never used.» )

2.Ամենակարճ պատմվածք,որը ունի սկիզբ,կուլմինացիա և հանգուցալուծում, մրցույթի հաղթողը:(Օ. Հենրի)

«Վարորդը այրեց ծխախոտը և կռացավ բենզինբաքի վրա,ստուգելու՝ շատ բենզին է մնացել,թե ոչ:Հանգուցյալը քսաներեք տարեկան էր:»

3.Ֆրեդերիկ Բրաուն:Ամենակարճ սարսափ պատմվածքը երբևիցե գրվածներից:

«Երկրի վրա վերջին մարդը նստած էր սենյակում:Դուռը ծեծեցին:»

4.Մեծ Բրիտանիայում անց է կացվել ամենակարճ պատմվածքի մրցույթ:Մրցույթի պարամետրերը հետևյալն էին.

-Պետք է հիշատակվեր Աստված,

-Թագուհին,

-Պետք է լիներ մի քիչ սեքս և ինչ-որ գաղտնիք:

Հաղթող պատմվածքը.

«–Աստվա՛ծ իմ– գոռաց թագուհին, – ես հղի եմ, և հայտնի չէ,թե ումից...»

5.Ամենակարճ ինքնակենսագրականի մրցույթում հաղթել է մի տարեց ֆրանսուհի,որը գրել է.

«Առաջ ես ունեի հարթ դեմք և ճմրթված կիսաշրջազգեստ,իսկ հիմա՝ հակառակը:»

 

 Ներկայացնում ենք ձեզ ևս երկու կարճ պատմվածք,որոնք մեզ շատ են դուր եկել:

Բրայան Նյուելլ

Ինչ է ուզում սատանան

  Երկու տղա կնգնած նայում էին ինչպես է սատանան հեռանում:Նրա հիպնոսային աչքերի փայլը դեռ մշուշում էր նրանց գլուխները:

 – Լսի՛ր,ի՞նչ էր նա քեզանից ուզում:

– Իմ հոգին:Իսկ քեզանի՞ց:

– Մետաղադրամ ավտոմատ-հեռախոսի համար:Նրան շտապ պետք էր զանգել:

– Ուզու՞մ ես գնանք հաց ուտենք:

– Ուզում եմ,բայց իմ մոտ փող չմնաց:

– Ոչինչ:Ինձ մոտ լիքն է:

Ալան Ե. Մայեր

Անբախտություն

 Ես արթնացա ուժեղ ցավից ամբողջ մարմնումս:Ես բացեցի աչքերս և տեսա բուժքրոջ, որը կանգնած էր իմ մահճակալի կողքին:

— Միստեր Ֆուջիմա,— ասաց նա, — ձեր բախտը բերել է,ձեզ հաջողվել է ողջ մնալ երկու օր առաջ Հիրոսիմայի ռմբակոցության ժամանակ:Բայց հիմա դուք հիվանդանոցում եք,ձեզ այլևս ոչինչ չի սպառնում:

Թուլությունից մի քիչ կենդանի,ես հարցրեցի.

— Որտե՞ղ եմ ես:

— Նագասակիում, — պատասխանեց նա:

 

Կատեգորիա: Արվեստ | Դիտումներ: 3213 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՔԱՆՈ ՔՐԻՍՏԱԼԵՍ-ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԳԵՏԸ
ՔԱՆՈ ՔՐԻՍՏԱԼԵՍ-ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԳԵՏԸ  ☻610

Իսպ. Cano Cristales - բյուրեղյա գետ:

20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ
20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ  ☻1965

Աչքերը մեր հոգու հայելիներն են և մեր պատուհանը դեպի աշխարհ:

ԿԵԼԻՄՈՒՏՈՒ ՀՐԱԲԽԻ ԵՐՓՆԵՐԱՆԳ ԼՃԵՐԸ
ԿԵԼԻՄՈՒՏՈՒ ՀՐԱԲԽԻ ԵՐՓՆԵՐԱՆԳ ԼՃԵՐԸ  ☻705

Ամեն լիճ իր նշանակությունն ունի տեղաբնակների համար:

ՄԱՉՈՒ-ՊԻԿՉՈՒ
ՄԱՉՈՒ-ՊԻԿՉՈՒ  ☻580

Ինկերի քաղաքակրթության վերջին գլուխգործոցը:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՌԱԿ ԿԱՄՔԻՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՌԱԿ ԿԱՄՔԻՆ  ☻489

Սինգապուրի պես պետությանը ստիպել են անկախանալ:

ՊԱՆԴԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴԵՂՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ՊԱՆԴԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴԵՂՆ ԸՆԴՈՒՆԵԼ  ☻494

 Եվ ստացվում է բավականին զվարճալի տեսանյութ:

ՎԱՍԿՈ ԴԱ ԳԱՄԱ:ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԿԱՄՈՒՐՋԸ
ՎԱՍԿՈ ԴԱ ԳԱՄԱ:ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԿԱՄՈՒՐՋԸ  ☻1305

1.1 միլլիարդ դոլլարանոց պռոյեկտ:

ՄՊԵՄԲԱՅԻ ԷՖՖԵԿՏԸ
ՄՊԵՄԲԱՅԻ ԷՖՖԵԿՏԸ  ☻572

Երբ տաք ջուրը սառչում է ավելի արագ,քան սառը ջուրը: