ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ 10 ՌԵԿՈՐԴՆԵՐ

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան,շուտով մարդիկ կկարողանան հիշողության մեջ պահել ավելի շատ ինֆորմացիա,քան ժամանակակից մարդիկ:Բայց հիմա այս ֆենոմենը շատ քիչ է հանդիպում: 

♦♦♦♦

10-րդ տեղ: Յան Քրիստիան Սմետսը, ծնունդով Հարավային Աֆրիկայից քաղաքական գործիչ է,որը լինելով արդեն տարեց մարդ,անգիր սովորել էր ավելի քան 5000 գիրք:

♦♦♦♦

9-րդ տեղ: Ճապոնիացի Հիդեակի Տոմերին կարողացել է ստորակետից հետո 40 հազար նիշի ճշտությամբ ասել «պի» թիվը:

♦♦♦♦

8-րդ տեղ: 1967թ-ի հոկտեմբերի 14-ին,Անկարայի քաղաքացի Մահմեդ Ալի Հալիսին, մի խումբ ակադեմիկների ներկայությամբ,6 ժամում արտասանել է 6666 Ղուրանի բանաստեղծություն:

♦♦♦♦

7-րդ տեղ: Վալերի Լավրինենկոն ունի թվեր հիշելու բացառիկ ունակություն:100 թիվ նա հիշում է 2 ու կես րոպեում,200՝ 3 րոպեում:Բացի այդ նա կարող է այդ թվերը արտասանել ցանկացած հերթականությամբ:

♦♦♦♦

6-րդ տեղ: Վատ չէր լինի գլխում ունենալ հեռախոսային գրքույկ:Այսպես,օրինակ, 26 ամյա չինացի Գու Յանլինը անգիր հիշում է Հարբին քաղաքի 15000 համարները: Թասմանիա կղզու բնակչուհի Պաուլա Պրենտիսը,չնայած այն բանին,որ չէր կարողացել հանձնել դպրոցական մաթեմատիկայի քննությունը,մտքում պահում է 128 603 բաժանորդների համարներ,նրանց անունները,հասցեները:Հետաքրքիր է,որ իր սեփական համարը նա գրում է թղթի վրա,քանի որ չի կարողանում մտապահել:

♦♦♦♦

5-րդ տեղ:Մեր հայրենակից Սամվել Ղարիբյանը կարող է ասել ավելի քան 1000 բառ, թարգանած 10 տարբեր լեզուներով:

♦♦♦♦

4-րդ տեղ: 1988թ-ի հոկտեմբերի 25-ից սկսած,մինչև նոյեմբերի 13-ը,Բարբարա Մուրը միայն իր հիշողությամբ կատարել է 1852 երգ:

♦♦♦♦

3-րդ տեղ: Ամերիկայի քաղաքացի Դեյվ Ֆերրոուն 1996թ-ի հունիսի 24-ին,ընդամենը մեկ հայացք նետելով,ասել է 52 պատահական դասավորված խաղաթղթերի հաջորդականությունը,թույլ տալով ընդամենը 6 սխալ:

♦♦♦♦

2-րդ տեղ: Լեոպոլդ Հերդը՝ «Գուրնիկ» ֆուտբոլային ակումբի տոմսավաճառը,հիշում է իր աշխատանքի 12 տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր խաղերի մանրամասնությունները,արդյունքները և անգամ խաղից ստացված եկամուտը:

 

♦♦♦♦

1-ին տեղ: Անգլիացի Դոմինիկ Օ՝ Բրայանը օժտված է անհավանական ունակությամբ: 1994թ-ի հիշողության աշխարհի առաջնության հաղթողը,ունակ է մեկ ժամում սովորել ավելի քան 300 օտարալեզու բառեր,իսկ մի քանի օրից կարող է խոսել նոր լեզվով:Օ՝ Բրայանին արգելված է հայտնվել աշխարհի բոլոր կազինոներում,քանի որ նրա ունիկալ հիշողությունը օգնում է նրան հաշվել խաղաթղթերը և հաղթել:

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 870 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՂԵՐԻ ՀԵՏ
5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՂԵՐԻ ՀԵՏ  ☻636

Որոնք դուք հավանաբար չեք լսել:

15 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ
15 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ  ☻1569

Իսկ դուք գիտե՞ք ինչպես է կոչվում վախը դատարկ բաժակից:

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԸ
ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԸ  ☻3242

Ամեն մեկը պատմության մի շրջադարց էր:

ԱՄԵՆԱՄԵԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԵՆԱՄԵԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  ☻473

Այս ընտանիքը այլևս չի մտածի ապագայի մասին:

ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ
ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ  ☻2311

Ամենախոր գետը,լիճը,քարանձավը և այլն:

ԺՊՏԱՑԵՔ
ԺՊՏԱՑԵՔ  ☻669

Եվ ամբողջ աշխարհը կժպտա ձեզ:

ԻՐԵՐ,ՈՐՈՆՔ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԹԱՆԿ ԵՆ
ԻՐԵՐ,ՈՐՈՆՔ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԹԱՆԿ ԵՆ  ☻1794

Փող ունեք և չգիտե՞ք, թե ինչպես ծախսել:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ 10 ՌԵԿՈՐԴՆԵՐ
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ 10 ՌԵԿՈՐԴՆԵՐ  ☻869

Էվոլյուցիայի թնթացքում մարդկանց հիշելու ունակությունը միայն աճում է: