ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

 Այս ցանկում ներկայացված են ամենահայտնի  առեղծվածները,որոնք վերջին հարյուրամյակում մարդկանց հաջողվել է բացահայտել:

 Նեղոս գետի ակունքը

  

Սա կարող է շատ ակնհայտ թվալ,բայց <<Վիկտորիա լիճ>> պատասխանը այդքան էլ հեշտ չէր ստանալ:Ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ է միայն հնարավոր դարձել բացահայտել այս գախտնիքը:

Ինչու է <<արևային մթնոլորտում>> ջերմաստիճանը ավելի բարձր,քան արևի մակերևույթին:

 

Պատասխանը շատ գիտական է հնչում,բայց այնուամենայնիվ գախտնիքը բացահայտվեց 2009թ-ին մի խումբ եվրոպական գիտնականների հետազոտությունների շնորհիվ:Նրանց հաջողվել է բացատրել այն փաստը,որ արևի <<մթնոլորտում>> ջերմաստիճանը հասնում է մի քանի միլլիոն oC-ի,իսկ մակերևույթին` 5 հազար oC-ի:Բանն այն է,որ հենց մագնիսական դաշտն է հանդիսանում էներգիայի աղբյուր,որն առաջացնում է արևի ժայթքումները:

Խորտակված Տիտանիկի հայտնաբերումը

Տիտանիկը հայտնաբերվել է 1985թ-ին,խորտակումից 73 տարի անց:Հայտնաբերումը եղել է  բացարձակ պատահականություն:

Լոխ-նեսյան հրեշը

   Բազմաթիվ վեճերից և չարաշահումներից տասնամյակներ անց,լուսանկարիչը,Լոխ-նեսյան հրեշի ամենահայտնի օրիգինալ նկարի հեղինակը,խոստովանել է,որ դա ընդամենը խաբեություն է եղել:

ՏՐՈՅԱ

Դարեր շարունակ մարդկությունը համարել է Տրոյան առասպելական,հեքիաթային քաղաք,իսկ Տրոյական պատերազմը՝ լեգենդ:Այդպես եղել է մինչև գերմանացի ինքնուս երկրաբան Հենրիխ Շլիմանի կողմից քաղաքի մնացորդների հայտնաբերումը, որը ունեցել է նաև Իլիոն անվանումը:

Սահող քարեր

Աշխարհի տարբեր անապատներում կան քարեր,որոնք <<սահում>> են,այսինքն տեղափոխվում են իրենք իրենց:Մի քանի փորձերից հետո պարզ է դարձել,որ քարերի շարժը պայմանավորված է քամու և անապատի մակերևույթին սառույցի առկայությամբ: 

 

Կատեգորիա: Պատմություն | Դիտումներ: 867 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԱՊԱԳԱՆ ԱՐԴԵՆ ԱՅՍՏԵՂ Է
ԱՊԱԳԱՆ ԱՐԴԵՆ ԱՅՍՏԵՂ Է  ☻526

Շարժանկարներ,որոնք ապացուցում են,որ մենք ապագայում ենք:

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ  ☻634

Պատկերացրեք,ամենաքիչ վտանգավոր թմրանյութը սունկն է:

ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ  ☻658

Նմանությունը դուք հավանաբար նկատել էիք:

8 ՀՆԱՐՔ ՋՐԻ ՄԻՋՈՑՈՎ
8 ՀՆԱՐՔ ՋՐԻ ՄԻՋՈՑՈՎ  ☻541

Որոշները կարող եք փորձել ինքներդ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐ  ☻716

Բժշկության մեջ նույնպես գրանցվում են հետաքրքիր դեպքեր:

ՏՂԱՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ԴՐԱԽՏԸ
ՏՂԱՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ԴՐԱԽՏԸ  ☻547

Այո,մեր մոլորակը իսկական դրախտ է:

ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ  ☻866

20-րդ դարի ամեահայտնի բացահայտումները:

ՎԻԴԵՈՄՈՆՏԱԺԻ ՀԱՆՃԱՐԸ
ՎԻԴԵՈՄՈՆՏԱԺԻ ՀԱՆՃԱՐԸ  ☻593

Զաք Քինգ:Հիշեք այս անունը,նա իրոք հանճար է: