ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԸ

Քանի որ համճարակների ալիքը հազարավոր մարդկանց կյանք էր խլում,նրանք դառնում էին պատմության շրջադարցային իրադարձություններ:Այս հոդվածում դուք կծանոթանաք պատմության ամենակործանարար և ամենահայտնի համաճարակներին:

Սև մահ:Այն անվանում են նաև «այտուցային ժանտախտ»:Սա պատմությանն ամենահայտնի համաճարակն է:Այն իր գագաթնակետին հասավ 14-րդ դարում:Այն ախտորոշվում էր ոչ միայն բարձր ջերմաստիճանով,այլ նաև ամբողջ մարմնի վրա արյունահոսող վերքերով:Պատմաբանների տվյալներով  «Սև մահը» խլել է 75-ից 200 միլլիոն մարդու կյանք:Եվրոպայի բնակչությունը կրճատվել է երկու անգամ:Ավելի քան հարյուր տարի «այտուցային ժանտախտը» մահ է սփռել ամբողջ Եվրոպայում:1600-ական թվականներին Լոնդոնում գրանցվել է նրա վերջին դեպքը:

 

Խոլերայի յոթ վարակները:Այս համաճարակի պատմությունը ձգվում է 1816-ից մինչև 1960 թվականները:Առաջին դեպքերը գրանցվել են Հնկաստանում: Հիվանդության պատճառը հակահիգենիկ վիճակն էր:Խոլերան խլել է ավելի քան 40 միլլիոն մարդու կյանք:Այսօր բժշկության համար խոլերան գործնականորեն բուժվող հիվանդություն է և միայն հազվադեպ դեպքերում կարող է բերել մահվան:  

Հուստինիանոսի ժանդախտը:541թ-ին այս համաճարակը գրանցվել է Բյուզանդիայում:Դժվար է ստույգ թիվ ասել մահացածների վերաբերյալ,բայց մոտավոր թիվը պարզապես ապշեցնում է.ժանդախտի այս տեսակը սպանել է մոտ 100 միլլոն մարդ:Տվյալներ կան,որ Միջերկրական ծովի ափերին ապրողներից ամեն չորրորդը մահանում էր:Պետք է նշել,որ Հուստինիանոսի ժանդախտը հասել է նույնիսկ Չինաստան:

 

Բծավոր տիֆ:Հիվանդությունը սարսափելի է նրանով,որ շատ արագ տարածվում է փակ պայմաններում:Միայն 20-րդ դարում այս համաճարակից մահացան միլլիոնավոր մարդիկ:Տիֆի համաճարակները ամենահաճախը գրանցվել են պատերազմային ժամանակաշրջաններում՝ համակենտրոնացման ճամբարներում և առաջնագծում:

Ծաղիկ:Այսօր ծաղիկը արդեն վախենալի չէ բժշկության համար:Բայց եղել են ժամանակներ ,երբ այս հիվանդության համաճարակը կրճատել է մոլորակի բնակչության քանակը:Գոյություն ունի վարկած,որ հենց ծաղկախտի պատճառով են վերացել ացտեկների և ինկերի ցիվիլիզացիաները:Եվրոպայում համաճարակի սարսափելի դեպք է գրանցվել 18-րդ դարում:Այդ ժամանակ ծաղկախտը խլել է 60 միլլիոն մարդու կյանք:

 Պակաս հայտնի չեն նաև գրիպպի համաճարակները:Դժվար է լուծում գտնել այս խնդրին,քանի որ գրիպպի վիրուսը անընդհատ փոփոխվում է:Պատմությանը հայտնի են մի քանի գրիպպի համաճարակներ,որոնք բազմաթիվ մարդկանց կյանք են խլել:

 

Իսպանական գրիպպ կամ «Իսպանուհի»:Առաջին համաշխարհայինից հետո «Իսպանուհին» մոլեգնում էր Եվրոպայում:Այն հասավ իր գագաթնակետին 1918թ-ին:Երկրագնդի բնակչության մոտ 30%-ը վարակված է եղել այս հիվանդությամբ:Այդ գրիպպից մահացել է ավելի քան 100 միլլիոն մարդ:Եվրոպայում,իրարանցում չառաջացնելու նպատակով,կառավարությունները աղետի իրական մասշտաբները չէին հրապարակում:Տվյալները ճիշտ էին և օբյետիվ միայն Իսպանիայում:Հենց այդ պատճառով է այս համաճարակը ստացել «Իսպանուհի» անունը:

Թռչնի գրիպպ:Առաջին անգամ այս գրիպպի մասին տվյալներ հայտնվել են 1878թ-ին:Իտալացի անասնաբույժ Էդուարդո Պերոնչիտոն է առաջին անգամ նկարագրել թռչնի գրիպպը:1971թ-ին այն ստացավ H5N1 անունը:Առաջին անգամ այս հիվանդությունով մարդ հոսպիտալացվել է 1997թ-ին:Դա տեղի է ունեցել Հոնկոնգում:Այդ ժամանակ մարդը կարող էր վարակվել անմիջապես թռչնից:2003-ից մինչև 2008թթ թռչնի գրիպպը խլել է 227 մարդու կյանք:Չնայած,որ այս վիրուսը սարսափելի համաճարակ չի կարելի անվանել,մոռանալ նրա մասին չի կարելի,քանի որ ոչ մի իմմունիտետ այս վիրուսի նկատմամբ մարդը չունի: 

Ամենավախենալի համաճարակը:2014թ-ին հայտնվեց նոր վտանգ՝ Էբոլա վիրուսը:Առաջին դեպքը գրանցվեց Գվինեայում:Շատ արագ հարևան երկրներում՝ Նիգերիայում,Սենեգալում,Լիբերիայում և Սիերա-Լեոնեում, նույնպես սկսեցին հիվանդանալ այս վիրուսով:Այսօր Էբոլան համարվում է ամենավտանգավորը: Ամենասարսափելին այն է,որ մարդկությունը դեռ չի գտել դեղամիջոց այս հիվանդության դեմ:Արևմտյան Աֆրիկայում մահացածների թիվը հասնում է 2700-ի,իսկ Էբոլայի համաճարակը շարունակում է տարածվել աշխարհով մեկ:

Կատեգորիա: Պատմություն | Դիտումներ: 3270 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՄԱՀՎԱՆ ՀՈՏՈՎ ՕԾԱՆԵԼԻՔ
ՄԱՀՎԱՆ ՀՈՏՈՎ ՕԾԱՆԵԼԻՔ  ☻711

Զոմբի ապոկալիպսիսն այլևս վտանգավոր չէ:

ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ  ☻551

Երբևէ 63կմ/ժ արագությունը համարվել է ռեկորդ:

ԻՐԵՐ,ՈՐՈՆՔ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԹԱՆԿ ԵՆ
ԻՐԵՐ,ՈՐՈՆՔ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԹԱՆԿ ԵՆ  ☻1806

Փող ունեք և չգիտե՞ք, թե ինչպես ծախսել:

ԶՊՈՍԱՅԳԻ,ՈՐԸ ԿԵՍ ՏԱՐԻ ԳՏՆՎՈՒՄ Է ՋՐՈՒՄ
ԶՊՈՍԱՅԳԻ,ՈՐԸ ԿԵՍ ՏԱՐԻ ԳՏՆՎՈՒՄ Է ՋՐՈՒՄ  ☻585

Երևի միակ զբոսայգին աշխարհում:

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԸ  ☻2071

Երկրները տարբեր են,օրենքները նույնպես:Որոշները պարզապես ծիծաղելի են:

ՋՐԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՋՐԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ☻560

Գետերը հոսում են կողք կողքի առանց խառնվելու:

ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ
ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ  ☻674

Օպտիկական իլյուզիաները խաբում են ձեր ուղեղին:

ՑԻԿԼԱՅԻՆ ԹԻՎ 142857
ՑԻԿԼԱՅԻՆ ԹԻՎ 142857  ☻477

Հետաքրքիր մաթեմատիկա: