ԻՐԵՐ,ՈՐՈՆՔ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԹԱՆԿ ԵՆ

 Կան սովորականի նման իրեր ,որոնց գները պարզապես անցնում են սահմանները:Երևի ամենաճիշտ տարբերակը փողերը մի ինչ-որ օգտակար բանի մեջ ներդնելն է, այլ ոչ թե այս իրերը գնելը:

 

1. Ամենաթանկ ածելին - 100 000 ԱՄՆ դոլլար 

 Այս ածելին ունի բռնակ,որը պատրաստված է երկնաքարերում հանդիպող մետաղից՝ մաքուր իրիդիումից:Սայրը պատրաստված է սպիտակ շափյուղից(сапфир):Նրա հաստությունը ընդամենը 100 ատոմ է,ինչը 5000 անգամ փոքր է մազի հաստությունից:Կոնստրուկցիան պահում են պլատինե հեղույսները:Ընդհանուր պատրաստվել է այսպիսի 99 ածելի:

 

2. Ամենաթանկ պոպկորնը - 250 դոլլար մեկ գալլոնի համար

 Ո՞վ կմտածեր,որ ոսկին կարելի է ուտել:

 Այս ապրանքը այդքան թանկ է,քանի որ համեմված է ոսկու փշուրներով:Բոլոր համեմունքները պատշաճ կերպով ընտրված են և հանդիսանում են ամենալավը իրենց բնագավառում. օրգանական շաքարը Վերմոնտից,աղը Դանիայից և այլն:

 

 

 

3. Ամենաթանկ շան բունը - 475 000 դոլլար

Այս տնակում կա երկու ննջասենյակ,հանգստի սենյակ և կենդանիների համար նախատեսված թանկարժեք կահույք:Մահճակալները պատված են ոչխարի մորթով և ունեն ջերմաստիճանը կարգավորելու համակարգ:

 Բացի դրանից,այստեղ կա 52 դյույմ  պլազմային հեռուստացույց,աչքի բիբի սքաներ և տեսահսկում,որպեսզի տերը կարողանա տեսնել իր շանը:

 

4. Ոսկյա զուգարանի թուղթ 250 դոլլարով

 Սա,երևի, ցուցակի ամենաապշեցուցիչ ապրանքն է:Ու՞մ է պետք ոսկյա զուգարանի թուղթ:Այդ մետաղը փափկությամբ աչքի չի ընկնում և չունի ներծծող հատկություն:

Հարկ է նշել նաև,որ ընկերությունը,որը արտադրում է այս թղթերը,առաջարկում է նրանց վրա տպել ցանցկացած նկար:

 

5. Ամենաթանկ հանքային ջրի շիշը - 60 000 դոլլար

 Այս շշում ջուր է,վերցված երկու աղբյուրներից.հանքային և սառցային Ֆրանսիայից,Իսլանդիայից և Ֆիջի կղզիներից:Ինքը շիշը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց:Ապրանքի անունը Acqua di Cristallo Tributo a Modigliani է:

 

6. Ամենաթանկ մատիտը - 13 000 դոլլար

  Այս մատիտը պատրաստված է մայրու փայտից և ունի 18 կարատանի սպիտակ ոսկուց կափարիչ:Կափարիչը ոչ միայն փակում է մատիտը,այլ նաև նրանում թաքնված է սրիչ:

 Կափարիչի վրա կա նաև 3 ադամանդ,որոնք խորհրդանշում են 3-րդ հազարամյակը:Այն պատրաստվել է գերմանական  Faber-Castel գրենական պիտույքների ընկերության 240 ամյակը նշելու համար:

 

7. Ամենաթանկ վերնաշապիկը - 400 000 դոլլար

 Այն պատրաստված է 100 տոկոսանոց օրգանական բամբակից մի պրոցեսի միջոցով,որը 90%-ով քչացնում է վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ:Բայց միայն դա չի որոշում շապիկի գինը:

 Իրականում այս ապրանքի թանկությունը պայմանավորվածէ նրա վրա սև և սպիտակ ադամանդների առկայությամբ,որոնք հանդիսանում են վերնաշապիկի վրայի նկարի մի մասը:

 

8. Ամենաթանկ մահճակալը - 84 000 դոլլար

 Այս մահճակալը ձեռքի գործ է:Նրանում ձեռքով է պատրաստվել ամեն ինչ,այդ թվում 6 240 զսպանակները,անկողնու սպիտակեղենը և թիկնակը:Կտորով զբաղվել է հայտնի դիզայներ,որը ստեղծել է մի նյութ,որն իրենից ներկայացնում է բամբակի,կաշեմիրի,այծի կաշվի և մետաքսի խառնուրդ:

 Մահճակալը պատված է JAB ANSTOETZ ընկերության էլեգանտ հավաքածուի կտորով,ինչը ավելի է թանկացնում ապրանքը:Արտադրությամբ զբաղվել է Vi-Spring ընկերությունը,իսկ մահճակալը կոչվում է The Majesty:

Նյութի աղբյուրը infoniac.ru

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1807 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

"ՍԵԼՖԻ" ՀԱՅԵԼԻՆԵՐ
"ՍԵԼՖԻ" ՀԱՅԵԼԻՆԵՐ  ☻667

Երևի սելֆի անելու ամենահեշտ տարբերակը:

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԵԼ Է ԱՂՋԻԿ,ՀՂԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐՈՎ
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԵԼ Է ԱՂՋԻԿ,ՀՂԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐՈՎ  ☻579

Երկվորյակներն արդեն զարգացման 8-ից 10-րդ շաբաթում են եղել:

20 ՔԱՂԱՔ,ՈՐՈՆՔ ԿԱՐԾԵՍ ՀԵՔԻԱԹԻՑ ԵՆ
20 ՔԱՂԱՔ,ՈՐՈՆՔ ԿԱՐԾԵՍ ՀԵՔԻԱԹԻՑ ԵՆ  ☻560

Մի հարց է առաջանում.-Որ՞ն այցելել առաջինը:

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԵՎՆՈՑ (3 AJNJ)
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԵՎՆՈՑ (3 AJNJ)  ☻781

Սենսորային էկրան անմիջապես ձեր դաստակի վրա:

ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ
ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ  ☻2056

Աֆրիկայի ամենաբարձր գագաթը լուսանկարներով:

15 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ
15 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ  ☻1584

Իսկ դուք գիտե՞ք ինչպես է կոչվում վախը դատարկ բաժակից:

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԸ  ☻2071

Երկրները տարբեր են,օրենքները նույնպես:Որոշները պարզապես ծիծաղելի են:

ԺՊՏԱՑԵՔ
ԺՊՏԱՑԵՔ  ☻678

Եվ ամբողջ աշխարհը կժպտա ձեզ: