ԼԻՆՔՈԼՆ ԵՎ ՔԵՆՆԵԴԻ:ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ

 Աբրահամ Լինքոլնի և Ջոն Քեննեդիի կյանքի եվ մահվան հանգամանքների համընկնումները առաջին անգամ նկատվել և հրատարակվել են մամուլում 1964թ-ին,Քեննեդիի մահվանից մեկ տարի հետո:Համընկնումներից շատերը սկզբում հրատարակվել են Մարտին Գարդների կողմից Scientific American ամսագրում,այնուհետև նրա The Magic Numbers of Dr. Matrix գրքում:

 

1. Լինքոլնը նախագահ է ընտրվել 1860թ-ին:Ուղիղ 100 տարի անց,1960թ-ին,նախագահ է ընտրվել Քեննեդին:

2. Երկուսն էլ մեծապես մտահոգված են եղել աֆրոամերիկացիների իրավունքներով:

3. Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օր, կնոջ ներկայությամբ:

4. Երկուսի կանայք էլ երեխա են կորցրել Սպիտակ Տանը ապրելու ժամանակահատվածում:

5. Երկուսն էլ սպանվել են գլխի հետևից խոցած փամփուշտից:

6. Լինքոլնը սպանվել է Ֆորդի թատրոնում:Քեննեդին սպանվել է «Ֆորդ Մոտոր Քոմփանի»-ի արտադրության «Լինքոլն» ավտոմեքենայի մեջ:

7. Երկուսի իրավահաջորդները եղան փոխնախագահները Ջոնսոն ազգանվամբ:

8. Էնդրյու Ջոնսոնը ծնվել է 1808թ-ին: Լինդոն Ջոնսնը ծնվել է 1908թ-ին,ուղիղ 100 տարի անց:

9. Լինքոլնի անձնական քարտուղարի անունը եղել է Ջոն,իսկ Քեննեդիի քարտուղարի ազգանունը եղել է Լինքոլն ( Dr. Matrix letter-ի կեղծ կրկնօրինակներում այս համընկնումը փոխված է այնպիսի սխալ պնդման,իբր Լինքոլնի քարտուղարի ազգանունը եղել է Քեննեդի:Իրականում նրա անունը եղել է Ջոն Նիկոլեյ):

10. Ջոն Ուիլքս Բուտը (Լինքոլնին սպանողը) ծնվել է 1839թ-ին:Լի Հարվի Օսվալդը (Քեննեդիին սպանողը) ծնվել է 1939թ-ին,ուղիղ 100 տարի անց:(Բուտի ծննդյան տարեթվի կապակցությամբ գոյություն ունի տարաձայնություն,բայց բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ պնդում են հենց 1839 թվականը):

11. Երկու մարդասպաններն էլ հարավայիններ էին և ունեին ծայրահեղական հայացքներ:

12. Երկու մարդասպաններն էլ սպանվել են մինչև դատը:

13. Բուտը սպանել է Լինքոլնին թատրոնում և թաքնվել ամբարում:Ենթադրվում է,որ Օսվալդը կրակել է Քեննեդիին գրապահեստից և թաքնվել կինոթատրոնում:

14. LINCOLN և KENNEDY — յոթական տառ:
15. ANDREW JOHNSON և LYNDON JOHNSON — տասներեքական տառ:
16. JOHN WILKES BOOTH և LEE HARVEY OSWALD — տասնհինգական տառ:

 

Նյութի աղբյուրը Wikipedia.org

Կատեգորիա: Պատմություն | Դիտումներ: 1024 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ  ☻866

20-րդ դարի ամեահայտնի բացահայտումները:

ԳՏԻՐ ԻՆՁ
ԳՏԻՐ ԻՆՁ  ☻573

Կենդանիները նույնպես գիտեն քողարկվել:

ՇՈՒՆԸ ԿՍՊԱՍԻ
ՇՈՒՆԸ ԿՍՊԱՍԻ  ☻463

Փոքրիկը զբոսնում էր իր շան հետ և հանկարծ հանդիպեց ջրափոսին:

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ  ☻1672

Լուսանկարներ,որոնց հետևում կա կյանք,ճակատագիր և պատմություն:

ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ  ☻635

Ինչ ասես,որ չի արվում ԱՄՆ-ի սահմանը ապօրինի կերպով հատելու համար:

8 ՀՆԱՐՔ ՋՐԻ ՄԻՋՈՑՈՎ
8 ՀՆԱՐՔ ՋՐԻ ՄԻՋՈՑՈՎ  ☻540

Որոշները կարող եք փորձել ինքներդ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԿԱՊՎԱԾ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԿԱՊՎԱԾ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ  ☻1522

Դա այն պահն է,երբ հաստատ կարելի է ասել,որ ամեն ինչ վերջացած է:

ՀԻՏԱՉԻ ՊԱՐԿԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
ՀԻՏԱՉԻ ՊԱՐԿԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ  ☻539

3,5 հեկտար ծաղիկներ:Ինչպես կարող է գեղեցիկ չլինել: