5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ

Ձեզ ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ շատերի կողմից սիրված այս սպորտաձևի մասին:

1. Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տևել է 36 ժամ:

Այսօրվա դրությամբ ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը անց է կացվել 2009թ-ի ապրիլի 11-12 ը Մեծ Բրիտանիայում,Բրիստոլյան ֆուտբոլային ակադեմիայի և  <<Լիդս Բեջերս>> ակումբի միջև:Այդ խաղը տևել է 36 ժամ և ավարտվել է Լիդսի հաղթանակով 285-255 հաշվով: Հատկապես աչքի է ընկել Լիդսի հարձակվող Ադամ Մակֆին,որը խփել է 75 գոլ:

 

 

2. Գրենլանդիան չի կարող մտնել ՖԻՖԱ-ի կազմի մեջ,քանի որ այնտեղ շատ քիչ է խոտ աճում:

 

Գրենլանդիայի բատմիտոնի,հանդբոլի, վոլլեյբոլի, և սեղանի թենիսի ֆեդերացիաները արդեն ստացել են սպորտի միջազգային Ֆեդերացիայի լիիրավ անդամակցություն: Բայց ցավոք կղզու ֆուտբոլի ֆեդերացիան չի կարողանում անդամակցություն ստանալ:Բանը նրանում է,որ <<կանաչ կղզին>> դրա համար այնքան էլ կանաչ չէ: ՖԻՖԱ-ն պնդում է,որ համապատասխան խոտի բացակայությունը անպիտանելի է դարձնում կղզին, ֆուտբոլային թիմերի զարգացման համար:

 

3.Ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ հաշիվը ՝ 149-0:

 

Պատմության մեջ ամենաջախջախիչ հաշվով ավարտված հանդիպումը տեղի է ունեցել Մադագասկարում:Մադագասկարի չեմպիոն AS Adema ակումբը բարձրագույն լիգայի խաղում հաղթել է Stade Olympique I'Emyrne ակումբին 149 - 0 հաշվով: 

 

Այդպիսի տարօրինակ ռեկորդ նրանց օգնել են սահմանել պարտվող թիմի ֆուտբոլիստները:Նրանք, որպես բողոքի նշան մրցավարի անարդար որոշման դեմ,սկսել են գնդակներ խփել իրենց սեփական դարպասը:Մինչև խաղի վերջը նրանք հասցրել են խփել 149 գնդակ,ինչով և մտել են պատմության մեջ:

 

 

4.ԿԺԴՀ-ում ֆուտբոլային խաղում պարտվելու համար կարելի է հայտնվել համակենտրոնացման ճամբարում:

 

2011թ-ի օգոստոսին, իշխանությունների հրամանով,Կիմ Չեն Հունին,որը Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության հավաքականի մարզիչն էր,ուղարկեցին համակենտրոնացման ճամբար,օրական 14 ժամ զբաղվելու ծանր ֆիզիկական աշխատանքով:Հյուսիսային Կորեայի կառավարությունը նրան մեղավոր էր համարել թիմի 0-7 հաշվով ջախջախիչ պարտության համար:

Փհենյանում ֆուտբոլիստներին հարցաքննել են միա ամբողջ օր, և մարզիչը ամբոջ մեղքը վերցրել է իր վրա:Էքսպերտների կարծիքով նա դրանով փրկել է ֆուտբոլիստների կյանքը:

1966թ-ի աշխարհի առաջնությանը հյուսիսկորեական թիմը հասել էր մեկ քառորդ եզրափակիչ:Պարտության համար համակենտրոնացման ճամբար ուղարկվեցին բոլոր ֆուտբոլիստները,բացի մեկ հարձակվողից: 

 

5.Գոյություն ունի երեքկողմանի ֆուտբոլ:

 

 

Դանիացի նկարիչ Ասգեր Յորնը դեռ 1990-ական թվականների սկզբին հնարել էր 

երեքկողմանի ֆուտբոլը:Այն խաղում են միաժամանակ երեք թիմով,իսկ դարպասները տեղադրված են վեցանկյան կողմերի վրա մեկ ու մեջ:Խաղի հաղթող ճանաչվում է ոչ թե նա ով շատ գոլ է խփել,այլ նա ով բոլորից քիչ է բաց թողել:Այսպիսի խաղի ստեղծման գլխավոր գաղափարը խաղին ավելի փիլիսոփայական մոտեցում ցույց տալն է:

.

 

 

Նյութի աղբյուրը factroom.ru

Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 779 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԻՐԵՐ,ՈՐՈՆՔ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԹԱՆԿ ԵՆ
ԻՐԵՐ,ՈՐՈՆՔ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԹԱՆԿ ԵՆ  ☻1806

Փող ունեք և չգիտե՞ք, թե ինչպես ծախսել:

"ՍԵԼՖԻ" ՀԱՅԵԼԻՆԵՐ
"ՍԵԼՖԻ" ՀԱՅԵԼԻՆԵՐ  ☻666

Երևի սելֆի անելու ամենահեշտ տարբերակը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ  ☻4082

Միջինում ամեն սունկ  բաղկացած է մոտ 90% ջրից(ճիշտ ինչպես մարդը):

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ 10 ՌԵԿՈՐԴՆԵՐ
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ 10 ՌԵԿՈՐԴՆԵՐ  ☻878

Էվոլյուցիայի թնթացքում մարդկանց հիշելու ունակությունը միայն աճում է:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ "ՄԱՏՐՅՈՇԿԱ"
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ "ՄԱՏՐՅՈՇԿԱ"  ☻830

Բնությունը երբեմն սիրում է կատակել:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԿԱՊՎԱԾ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԿԱՊՎԱԾ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ  ☻1522

Դա այն պահն է,երբ հաստատ կարելի է ասել,որ ամեն ինչ վերջացած է:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽՄՈՒՄ ՍՈՒՐՃԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽՄՈՒՄ ՍՈՒՐՃԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ  ☻665

Բոլոր ձևերն էլ կարելի է փորձել:

20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ
20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ  ☻1965

Աչքերը մեր հոգու հայելիներն են և մեր պատուհանը դեպի աշխարհ: