20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 Աչքերը մեր հոգու հայելիներն են և մեր պատուհանը դեպի աշխարհ:Իսկ ինչքան լավ ենք մենք ճանաչում մեր աչքերը:Ահա մի քանի հետաքրքիր փաստ աչքերի մասին,որը դուք հավանաբար չգիտեք:

1. Շագանակագույն աչքերն իրականում երկնագույն են շագանակագույն գունանյութի տակ:Գոյություն ունի անգամ լազերային պրոցեդուրա,որը շագանակագույն աչքերը հավերժ վերածում է երկնագույնի:

2. Աչքերի բիբերը լայնանում են 45%-ով,երբ մենք նայում ենք նրան,ում սիրում ենք:

3. Մարդու աչքի եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկան եղջերաթաղանթին,որ վերջիններս օգտագործվում են վիրահատությունների ժամանակ որպես փոխարինող:

4. Դուք չեք կարող փռշտալ բաց աչքերով:

5. Մեր աչքերը կարող են տարբերել մոխրագույնի 500 երանգներ:

6. Ամեն աչք ունի 107 միլլիոն բջիջ,որոնք բոլորը զգայուն են լույսի նկատմամբ:

7. Արական սեռի ներկայացուցիչներից յուրաքանչյուր 12-րդը դալտոնիկ է:

8. Մեր աչքի տրամագիծը մոտ 2.5սմ է,իսկ քաշը՝ 8 գրամ:

9. Ձեր աչքերը միշտ կմնան նույն չափի,ինչ եղել են ծնվելու ժամանակ,իսկ ականջներն ու քիթը չեն դադարում աճել:

10. Աչքի խնձորակի միայն 1/6 մասն է երևում:

11. Միջինը կյանքում մենք տեսնում ենք մոտ 24 միլլիոն տարբեր պատկերներ:

12. Ձեր մատնահետքն ունի 40 ունիկալ բնութագիր,իսկ աչքի ծիածանաթաղանթը՝ 256:

13. Մարդիկ ասում են «չես հասցնի աչքդ թարթես»,քանի որ աչքի մկաններն ամենաարագն են մարմնում:Ակնթարթը տևում է մոտ 100 -150 միլլիվայրկյան:

14. Մեր աչքերը կենտրոնանում են վայրկյանում մոտ 50 բաների վրա:

15. Մեր աչքերը թարթվում են րոպեում 17 անգամ,14 280 անգամ մեկ օրում և 5.2 միլլիոն անգամ մեկ տարում:

16. Մենք տեսնում ենք ոչ թե աչքերով,այլ ուղեղով:Շատ դեպքերում վատ տեսողությունը կապված է ոչ թե աչքերի,այլ ուղեղի տեսողական հատվածի պրոբլեմների հետ:

17. Ամեն թարթիչ ապրում է մոտ 5 ամիս:

18. Աչքերն օգտագործում են ուղեղի ռեսուրսի 65 տոկոսը:Դա շատ ավելի շատ է քան մնացած մարմնի մասերը:

19. Պատկերը,որն ուղարկվում է ուղեղ,իրականում շրջված է:

20. 10 000 տարի առաջ բոլոր մարդիկ ունեին շագանակագույն աչքեր,մինչև որ Սև ծովի ափին բնակվող մի մարդու մոտ տեղի ունեցավ գենետիկական մուտացիա,ինչը հանգեցրեց երկնագույն աչքերի հայտնվելուն:

 

Կատեգորիա: Գիտություն | Դիտումներ: 1966 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ  ☻551

Երբևէ 63կմ/ժ արագությունը համարվել է ռեկորդ:

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՏԱՐԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՏԱՐԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ  ☻568

Դեմքի կառուցվածքից շատ հիվանդություններ կարող են ախտորոշվել:

20 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃ 4 ՐՈՊԵՈՒՄ
20 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃ 4 ՐՈՊԵՈՒՄ  ☻555

Այս տղան կարող է երգել ամեն ինչ:

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ  ☻1672

Լուսանկարներ,որոնց հետևում կա կյանք,ճակատագիր և պատմություն:

ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ
ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ  ☻2344

Ամենախոր գետը,լիճը,քարանձավը և այլն:

ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ  ☻657

Նմանությունը դուք հավանաբար նկատել էիք:

ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ  ☻698

Սպիտակամորթ մարդիկ,դրանք նրանց հոգիներն են:

ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ
ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ  ☻551

Մետաղյա փերիներ Ռոբին Ուայթի կողմից: