Օքսֆորդյան համալսարանի հետազոտողները կազմել են ծրագիր,որը թույլ է տալիս բացահայտել մարդկանց նախահակումը ժառանգական հիվանդություններին,կախված նրանց դեմքի կառուցվածքից:Ախտորոշումը կարող է կատարվել անգամ լուսանկարներով:Այս գիտական հետազոտության արդյունքները կօգնեն
ախտորոշել լուրջ հիվանդություններ դրանց վաղ փուլում և առաջին հերթին երեխաների մոտ:Այս տվյալները օգտակար կլինեն նաև հղիության պլանավորման համար:
Հաստատվել է,որ ժառանգական հիվանդությունների մինչև 40% -ը ազդում է մարդու դեմքի ձևի և գանգի կառուցվածքի վրա:Գիտնականների կողմից կազմված ծրագիրը հիմնված է նախկինում ախտորոշված հազարավոր մարդկանց նկարների վրա:Արդեն հիմա շատ մեծ հավանականությամբ ծրագիրը կարող է բացահայտել նախահակում Դաունի,Անգելմանի,Մարֆանի սինդրոմների և այլ գենետիկական խանգարումների նկատմամբ:
Ծրագիրը ունակ է նաև ինքնակատարելագործվելու:Այն նախատեսված է ոչ թե փոխարինելու ախտորոշման ավանդական մեթոդները, այլ լրացնելու դրանց:
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:
| Tweet | |||||||||||||||||
Կարդացեք նաև | |||||||||||||||||
| |||||||||||||||||


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ
ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԸ
ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱԽԵՐ