Հարավային Ամերիկայում՝ Վենեսուելայի,Բրազիլիայի և Գայանայի տարածքում, գտնվում են ապշեցուցիչ սեղանաձև սարեր,որոնք կոչվում են տեպուի:Նրանց աներկրային բնանկարները ավելի շատ նման են ֆանտաստիկ ֆիլմի դեկորացիաների,քան իրականության:Գիտնականները պնդում են,որ այս լեռները ամենահինն են աշխարհում:
Տեպուիները ունեն շատ հետաքրքիր կառուցվածք:Նրանցից շատերի սարահարթերը ունեն կարստային ձագարափոսեր մինչև 300 մետր շառավղով,որոնք առաջացել են ստորջրյա գետերի թունելների փլուզման,ինչպես նաև ջրերի կողմից քարանձավների լվացման հետևանքով:Նրանցից ամենահայտնին Աբիսո Գուի Կոլլետն է (Abismo Guy Collet),որն ունի 672մ խորություն:
Հնդկացիների պեմոն ցեղի լեզվով «տեպուի» նշանակում է «աստվածների տուն»: Տեպուիները,որոնք մեծ մասամբ գտնվում են միմյանցից հեռու,վեր են խոյանում դժվարանցանելի ջունգլիների մեջ,ինչը նրանց դարցնում է հարմար ապաստարան էնդեմիկ բույսերի և կենդանիների համար:
Ամենահայտնի հարավամերիկյան սեղանաձև սարերից են Աույանտեպուին, Աուտանան և Ռորայաման: Աույանտեպուի
Աուտանա
Ռորայամա
Աույանտեպուին հանդիսանում է ամենամեծ տեպուին:Նրա մակերեսը կազմում է 715կմ2 :Բացի այդ, նրա բարձրունքից է սկսում իր անկումը աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը: Անխել ջրվեժը
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:
| Tweet | |||||||||||||||||
Կարդացեք նաև | |||||||||||||||||
| |||||||||||||||||










ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ
ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԸ
ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ