ՖՐԵՆԿ ԲԱՅՐՈՆ-ԿՐՏՍԵՐ՝ ՏԻԿՆԻԿ-ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Իսկ Դուք գիտե՞ք,որ 1924թ-ին Դեթրոիթում(ԱՄՆ) 3 մարդկանց սպանության մեջ մեղադրել են տիկնիկի:

Այդ տիկնիկը Ֆրենկ Բայրոն-կրտսերն էր,որը նախատեսված էր Մեծն Լեստերի վենտրոլոգիայի(որովայնախոսություն) համար:Լեստերը իրոք հանճարեղ էր. նա է առաջին անգամ հայտնաբերել մեթոդը,որով ինքը բաժակով ջուր էր խմում,իսկ այդ ժամանակ Ֆրենկ Բայրոն-կրտսերը պատմում էր որևէ պատմություն:

 Մեծն Լեստերի շոուների ժամանակ միշտ իրարանցում էր լինում: Հանդիսատեսների լիքը դահլիճներ,որոնք ուզում էին տեսնել այդ հրաշքը:Մի անգամ կոլլեգաները որոշեցին կատակել և նրա բաժակի մեջ վիսկի լցրեցին ջրի փոխարեն:Ելույթի ժամանակ  նա խմեց լիքը բաժակը,բայց ոչ մի ռեակցիա չտվեց:Իսկ նրա ընկեր Ֆրենկ Բայրոն-կրտսերը սկսեց հազել և թափահարել գլուխը,ցույց տալով,որ Լեստերը վիսկի է խմում:

 Այդպիսի մի շոուի ժամանակ Մեծն լեստերը

անձայն անցնում էր շարքերի միջով,իսկ Ֆրենկը պատմում էր ծիծաղելի պատմություններ և անեկդոտներ: Կատակներից մեկն այնքան ծիծաղելի էր,որ ծիծաղի պայթյուն առաջացրեց դահլիճում:Ինտենսիվ ծիծաղից համերգի ընթացքում անգամ 3 կին մահացավ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հարցաքննեց համարյա բոլոր հանդիսատեսներին,որոնք միաձայն պնդում էին,որ կատակները պատմում էր Ֆրենկ Բայրոն-կրտսերը,իսկ Մեծն Լեստերը այդ ժամանակ լռում էր:Ուրիշ տարբերակ չկար, եռակի սպանության մեջ մեղադրեցին Ֆրենկին և անգամ ձերբակալեցին նրան:Բայց քանի որ տիկնիկին չէին կարող հարցաքննել,գործը փակվեց,իսկ Բայրոն-կրտսերին վերադարձրին Լեստերին:

Մեծն որովայնախոսը հատուկ վարժություններ էր մշակել,որոնք օգնում էին սովորել այդ տարօրինակ վարպետությանը:Նա անգամ վենտրոլոգիայի հեղինակային դպրոց էր բացել:Նրա մեթոդներից որովայնախոսները օգտվում են առ այսօր:

 

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 860 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԳՏԻՐ ԻՆՁ
ԳՏԻՐ ԻՆՁ  ☻573

Կենդանիները նույնպես գիտեն քողարկվել:

ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ
ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ  ☻2056

Աֆրիկայի ամենաբարձր գագաթը լուսանկարներով:

ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԵԿ ՐՈՊԵՈՒՄ
ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԵԿ ՐՈՊԵՈՒՄ  ☻627

Ավելի շատ բան,քան դուք կարող եք պատկերացնել:

ՄԱՀՎԱՆ ՀՈՏՈՎ ՕԾԱՆԵԼԻՔ
ՄԱՀՎԱՆ ՀՈՏՈՎ ՕԾԱՆԵԼԻՔ  ☻711

Զոմբի ապոկալիպսիսն այլևս վտանգավոր չէ:

ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ
ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱԽՈՐ ՎԱՅՐԵՐԸ  ☻2344

Ամենախոր գետը,լիճը,քարանձավը և այլն:

ՋՐԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՋՐԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ☻560

Գետերը հոսում են կողք կողքի առանց խառնվելու:

ՄՊԵՄԲԱՅԻ ԷՖՖԵԿՏԸ
ՄՊԵՄԲԱՅԻ ԷՖՖԵԿՏԸ  ☻572

Երբ տաք ջուրը սառչում է ավելի արագ,քան սառը ջուրը:

ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ  ☻698

Սպիտակամորթ մարդիկ,դրանք նրանց հոգիներն են: