ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԵՏԱՂՆԵՐԸ

Մետաղները կարելի է բաժանել երկու խմբի:Առաջին խմբի մեջ կարելի է մտցնել այն մետաղները,որոնք գոյություն ունեն բնության մեջ,իսկ երկրորդում նրանք՝ որոնք ստանում են լաբորատորիայում:Ստացվող մետաղները կոչվում են իզոտոպներ:Այդպիսի մետաղները շատ ավելի թանկ են,քան բնության մեջ հանդիպողները:

Այժմ ձեզ կծանոթացնենք բնության մեջ հանդիպող ամենաթանկ մետաղների հետ:

Ռուտենիում:Ռուս գիտնական Կարլ Կլաուսը հայտնաբերել է այն 1844թ-ին:Այս բնական մետաղը ունի վառ մոխրագույն գույն:Այն օգտագործում են ոսկերչական գործերում,ինչպես նաև էլեկտրոնիկայում:Ռուտենիումի 1 գրամն արժե 15 դոլլար:

 

 

Օսմիում:Այս մետաղը բնության մեջ մաքուր վիճակում չի լինում:Օսմիումը մոխրա-երկնագույն գույն ունի և բավականին խիտ է:Այս մետաղը ունի տհաճ հոտ,որը կարելի է համեմատել սխտորի կամ քլորի հետ:Օսմիումը հայտնաբերել են 1803թ-ին իրիդիումի հետ միասին:Օսմիումի մեկ գրամն արժե 19 դոլլար:
 
Ոսկի: Ինչպես հայտնի է,ոսկին բնության մեջ ստանում են մաքուր վիճակում:Այս գեղեցիկ մետաղը միատարր է և բավականին դիմացկուն կոռոզիայի դեմ:Ոսկին օգտագործում են ոչ միայն զարդեր պատրաստելու,այլ նաև ուրիշ տարբեր դետալներ պատրաստելու համար:Ոսկու գինը անընդհատ աճում է:Մոտավորապես մեկ գրամն արժե 30-40 դոլլար:
 
Պլատին:Այս թանկարժեք մետաղը բնության մեջ մաքուր վիճակում տեսնել հնարավոր չէ,քանի որ այն գտնվում է ուրիշ մետաղների հետ ձուլված վիճակում: Պլատինը օգտագործվում է ոչ միայն զարդեր պատրաստելու,այլ նաև ատամնաբուժության և զենքերի արտադրության մեջ:Պլատինի մեկ գրամն արժե 70 դոլլար:
 

Ռոդիում:Սա բնության մեջ հանդիպող ամենաթանկ մետաղն է:Ռոդիումը շատ գեղեցիկ մետաղ է,փայլուն,արծաթագույն,ունի ուժեղ անդրադարձնող հատկություն: Ռոդիումը լայնորեն օգտագործվում է ավտոմեքենաշինության մեջ` հայելիների և լուսարձակների պատրաստման համար:Այս մետաղի մեկ գրամն արժե 225 դոլլար:
 
Իսկ այժմ մենք ձեզ կծանոթացնենք իզոտոպների առաջատար գներին:
 
Երկրորդ տեղում է Օսմիում-187 իզոտոպը:Այս իզոտոպը չափազանց հազվադեպ է: Համաշխարհային շուկայում այն վաճառում է միայն մի երկիր՝ Ղազախստանը:Այն ստանալու համար անհրաժեշտ է 9 ամիս:Արտաքինից այն նման է սև փոշու,այն շատ փխրուն է ,բայց միևնույն ժամանակ համարվում է մոլորակի ամենախիտ նյութը: Օսմիում-187-ի գինը հսկայական է.200 000 դոլլար մեկ գրամի համար:
 
 
Կալիֆորնիումը(Cf) աշխարհի ամենաթանկ մետաղն է:Այն հայտնաբերվել է 1950թ-ին Կալիֆորնիական Բերկլի Համալսարանում:Կալիֆորնիումը օգտագործում են որպես նեյտրոնների հզոր աղբյուր ուռուցքների ճառագայթային թերապիայի ժամանակ:Նրա գինը պարզապես անհավանական է:Մեկ գրամն արժե 6 500 000 դոլլար:
Կատեգորիա: Բնություն | Դիտումներ: 1369 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

100 ՏԱՐԻ 100 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ
100 ՏԱՐԻ 100 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ  ☻593

Նորաձևության էվոլյուցիան մեկ տեսանյութում:

20 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃ 4 ՐՈՊԵՈՒՄ
20 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃ 4 ՐՈՊԵՈՒՄ  ☻555

Այս տղան կարող է երգել ամեն ինչ:

ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ  ☻698

Սպիտակամորթ մարդիկ,դրանք նրանց հոգիներն են:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ  ☻1722

Նրանք,ովքեր հորինել են այս կտտանքները,հաստատ խիղճ չեն ունեցել:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽՄՈՒՄ ՍՈՒՐՃԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽՄՈՒՄ ՍՈՒՐՃԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ  ☻665

Բոլոր ձևերն էլ կարելի է փորձել:

ԵՐԿՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐՔ ՄՈՄԻ ՀԵՏ
ԵՐԿՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐՔ ՄՈՄԻ ՀԵՏ  ☻574

Որոնք կարող եք փորձել ինքներդ:

ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ
ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ  ☻1391

Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր մասերից:

ՁՈՒԿ-ՄՈՒՏԱՆՏ,ԹԵ՞ ԱԼԼԻԳԱՏՈՐ
ՁՈՒԿ-ՄՈՒՏԱՆՏ,ԹԵ՞ ԱԼԼԻԳԱՏՈՐ  ☻561

Իսկական ջրային դինոզավր: