ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ

Տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում մեղադրյալները ենթարկվել են տարբեր պատիժների:Միջին դարերը համարվում են ամենադաժան և սարսափելի կտտանքների ժամանակաշրջան:Կտտանքների միջոցները հորինվում էին մարդուն մահից առաջ առավելագույն տանջանքներ պատճառելու համար:

Պղնձե ցուլը: Հույն պղնձագործ Պերիլի մտահղացումն է:Նա ներկայացրել է իր ստեղծագործությունը սիցիլիական բռարար Ֆիլարիսին:Ահա թե ինչպես էր դա աշխատում.մեղադրյալին գցում էին ցլի մարմնի մեջ հատուկ դռով,այնուհետև ցլի տակ կրակ էին վառում և մարդը դանդաղ տապակվում էր:Պետք է ասել,որ Պերիլը առաջինն էր,ում վրա փորձեցին այդ մեթոդը:

 

«Ուղտի գլխարկ» կամ շիրի: Այս մեթոդով տանջում էին հիմնականում ստրուկներին:Մեղավորին սափրում էին գլուխը և հագցնում ուղտի քերթած կաշի: Դժբախտներին տանում էին անապատ և այնտեղ պահում 5 օր:Ողտի կաշին արևի տակ արագ չորանում էր,այդպիսով ուժեղ սեղմելով գլուխը:Մարդու մազերը ուղտի կաշվի միջով չէին կարող աճել,ուստի աճում էին դեպի ներս:Մարդը բառացիորեն խելագարվում էր ցավից:Մահը վրա էր հասնում դանդաղ և տանջալից:

 

«Երետիկի երկժանի եղան»:Տեսքով այն նման է երկկողմանի պատառաքաղի: Այն ֆիկսում էին վզի վրա:Այս կտտանքը սարսափելի է նրանով,որ ոչ մի կարևոր օրգան չի վնասում,այդպիսով հնարավորություն տալով այն օգտագործել անվերջ երկար:Երբ մարդը մի աննշան շարժում էր անում,նրան խոցում էր անտանելի ցավը:Ժամանակի հետ վզի վրա առաջանում էին սարսափելի վերքեր, և մարդը մահանում էր արյան վարակից:

 

Առնետներով կտտանքը:Մարդու մերկ մարմնի վրա տեղադրում էին վանդակ,որի մեջ լինում էին սոված առնետներ:Վանդակը բացում էին ներքևից, և առնետները սկսում էին կռծել մաշկը:Որպեսզի առնետները իրենց գործն ավելի արագ անեն,վանդակի վերևում դնում էին վառվող ածուխներ:Առնետները իրենց փրկության ճանապարհը բացում էին մարդու մարմնի միջով: 

 

«Հուդայի օրորոց»:Սա կտտանքի բուրգաձև զենք է:Կառուցվածքի վերևում նստեցնում էին մերկ մարդուն:«Հուդայի օրորոց»-ը մտնում էր մարդու հետանցքով,այդպիսով պայթեցնելով բոլոր հյուսվածքները:

 

Սիամը հայտնի է եղել իր դաժան կտտանքներով:Մեղադրյալներին ստիպում էին ուտել իրենց մարմնի մասերը:Պետք է նշել,որ Արևելքում կտտանքների միջոցները զգալիորեն տարբերվում էին եվրոպականներից:Արևելքում շեշտը դրվում էր հիմնականում հոգեբանական տանջանքների վրա:Ամենաահավոր արևելյան կտտանքը կարելի է համարել «մարդ-խոզ»-ը:Սա օգտագործում էին ժողովրդին ահ ու սարսափի մեջ պահելու համար:Մեղադրյալի ձեռքերը արմուկից և ոտքերը ծնկից կտրում էին:Նաև կտրում էին նրա լեզուն, զրկում էին նրան տեսողությունից և լսողությունից:Այդպիսի խղճուկ վիճակով մարդը պարտավոր էր ապրել մինչև իր կյանքի վերջը՝ խոզերի հետ՝ փարախում:

Կատեգորիա: Պատմություն | Դիտումներ: 1708 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԵՎՆՈՑ (3 AJNJ)
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԵՎՆՈՑ (3 AJNJ)  ☻767

Սենսորային էկրան անմիջապես ձեր դաստակի վրա:

ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ  ☻683

Սպիտակամորթ մարդիկ,դրանք նրանց հոգիներն են:

ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ
ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԻՆ  ☻658

Օպտիկական իլյուզիաները խաբում են ձեր ուղեղին:

ՖՈՏՈՇՈՊԻ ՈՒԺԸ 36 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ
ՖՈՏՈՇՈՊԻ ՈՒԺԸ 36 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ  ☻661

Գեղեցկության ստանդարտների ամբողջ էությունը:

ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ
ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ  ☻542

Մետաղյա փերիներ Ռոբին Ուայթի կողմից:

ԻՆՏԵԼԵԿՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՉԱՓԵԼ
ԻՆՏԵԼԵԿՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՉԱՓԵԼ  ☻601

IQ-ի վերջին ռեկորդակիրը:

5 ՆԿԱՐ,ՈՐՈՆՑ ՄԵՋ ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՆՎԱԾ
5 ՆԿԱՐ,ՈՐՈՆՑ ՄԵՋ ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՆՎԱԾ  ☻893

Ասում են,ավելի լավ է մեկ անգամ տեսնել,քան հարյուր անգամ լսել:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱԽԵՐ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱԽԵՐ  ☻2751

Ֆոբիաներ,որոնք առաջացել են 21-րդ դարում: