ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԱՍԻՆ

 Եգիպտոսի պատմությունը հետաքրքիր է և շատ հարուստ,իսկ այս երկրի հայտնի վայրերը ճանաչում են ամբողջ աշխարհում:Այս հոդվածը կծանոթացնի ձեզ Հին Եգիպտոսի մասին հետաքրքիր փաստերի հետ: 

1. Այն Եգիպացիները,որոնք ունեցել են բարձր սոցիալական դիրք,կրել են 

կեղծամներ: Երկար մազեր ունեցել են միայն բնակչության ցածր խավերը:Երեխաների գլուխները մինչև 12 տարեկանը ամբոջությամբ սափրել են,թողնելով ընդամենը մեկ ծամ:

2. Հետաքրքիր է,որ հին Եգիպտոսում դիմահարդարումից օգտվում էին ոչ միայն կանայք,այլ նաև ուժեղ սեռի ներկայացուցիչները:Բնակիչները հավատում էին,որ այն բուժիչ հատկություններ ունի:Աչքերի համար նախատեսված կոսմետիկ նյութերը պատրաստում էին կապարից և պղնձից:Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր արևից պաշտպանվելու,հետո նոր՝ գեղեցկության համար:

4. Փարավոնները երբեք ոչ ոքի թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը:Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին կրում կամ փակում էին կտորով,որը կոչվում էր  «նեմեզ»:

5. Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը,որը կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. 2600թ-ին,համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

6. Հին Եգիպտոսի մշակույթը առանձնանում է իր շատ բարդ թաղման արարողություններով:Մումիականացումը հանդիսանում է դրա գլխավոր մասը:Ուղեղը և ներքին օրգանները հանել և տեղադրել են առանձին կուժերի մեջ,իսկ սիրտը թողել են իր տեղում:Եգիպտացիները հավատում էին,որ մարդու հոգին գտնվում է սրտում: 

7. Հին Եգիպտոսի օրենքները հավասար են եղել տղամարդկանց և կանանց համար: Սեռերի հավասարությունը պահպանվել է նաև քաղաքականության մեջ:Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր է եղել քան կանանցը:

8. Հին Եգիպտոսում զինվորների դերը  ոչ միայն պաշտպանելն էր,այլ նաև ներքին ոստիկանության  պարտականությունները կատարելը:Հենց նրանք էին, ծառայելով փարավոնին, հավաքում հարկերը:

9. Մինչև հիմա պարզ չէ,թե ով է վնասել Սֆինքսի քիթը:1737թ-ին արված առաջին թվակիր նկարում այն ներկայացված է առանց քթի:

10. Հիմ Եգիպտոսում երեխաները ման են եկել առանց որևէ հագուստի մինչև պատանեկան տարիքը:Կլիման այնքան տաք է եղել,որ դրա կարիքը չի զգացվել:Կանայք որպես օրենք կրել են զգեստ,իսկ տղամարդիկ՝ միայն կիսաշրջազգեստ:

 

Կատեգորիա: Քաղաքներ և երկրներ | Դիտումներ: 2025 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

DISCOVERY. ՄԵՐԿ ԵՎ ՎԱԽԵՑԱԾ
DISCOVERY. ՄԵՐԿ ԵՎ ՎԱԽԵՑԱԾ  ☻567

Դիմանալ 21օր առանց ջուր,ուտելիք և հագուստ:

ՄԱՐԴ,ՈՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿԱԽԵԼ
ՄԱՐԴ,ՈՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿԱԽԵԼ  ☻548

Ամենաուժեղ վզի մկաններն աշխարհում:

ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ  ☻624

Ինչ ասես,որ չի արվում ԱՄՆ-ի սահմանը ապօրինի կերպով հատելու համար:

ՉԻՆ ԻՄՊԵՐԱՏՈՐԻ ԹՐԾԱԿԱՎ ԲԱՆԱԿԸ
ՉԻՆ ԻՄՊԵՐԱՏՈՐԻ ԹՐԾԱԿԱՎ ԲԱՆԱԿԸ  ☻926

8099 զինվորների արձաններ թաղված են իմպերատորի հետ:

20 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃ 4 ՐՈՊԵՈՒՄ
20 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃ 4 ՐՈՊԵՈՒՄ  ☻538

Այս տղան կարող է երգել ամեն ինչ:

ԶԱՐԳԱՑԱԾ ԹԱԳԱՎՈՐԸ
ԶԱՐԳԱՑԱԾ ԹԱԳԱՎՈՐԸ  ☻538

Թագավոր,որը կառավարում է Skype-ի միջոցով:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԻՏԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԻՏԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ  ☻1465

Երևի արժեր շամպայն ջարդել ավանդույթի համաձայն:

ՖՈՏՈՇՈՊԻ ՈՒԺԸ 36 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ
ՖՈՏՈՇՈՊԻ ՈՒԺԸ 36 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ  ☻660

Գեղեցկության ստանդարտների ամբողջ էությունը: