ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաճախ կյանքում տեղի են ունենում զուգադիպություններ,որոնց դժվար է բացատրություն տալ,բայց որոնք փոխում են մարդկանց ճակատագիրը և պատմության ընթացքը:

Ներկայացնում ենք ձեզ դրանցինց ամենազարմանալիները,որոնք տեղի են ունեցել համաշխարհային պատմության հայտնի մարդկանց հետ:

 

1.Ջոն Քեննեդի և Լի Հարվի Օսվալդ

 

 Նախագահ Ջոն Քեննեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին:Դրանից ընդամենը մեկ ամիս առաջ Լի Հարվի Օսվալդը(Lee Harvey Oswald) աշխատանքի է ընդունվել Տեխասի դպրոցական գրապահեստում:Հայտնի է,որ Օսվալդը ընտրել է հենց այդ  վայրը,որ այդտեղից սպանի ԱՄՆ-ի 35-րդ նախագահին:

 

   

                                       Լի Հարվի Օսվալդ                                                                                             Ջոն Քեննեդի

 

Հետաքրքիր է ինչ ընթացք կունենար պատմությունը,եթե Օսվալդին մերժեին աշխատանքի ընդունվելուց:

 

2.Ռոբերտ Լինկոլն և Էդվին Բուտ

  Աբրահամ Լինկոլնի մահից ոչ շատ շուտ նախագահի տղան՝ Ռոբերտը,մեկնել է գնացքով ճանապարհորդության դեպի Նյու-Ջերսի:Գնացքին սպասելիս Ռոբերտը,կանգնած լինելով հենահարթակին,չի կարողացել մնալ նրա վրա և ընկել է գնացքի ռելսերի վրա,դեպի նրան շարժվող գնացքի դիմաց:

 

        

                            Ռոբերտ Լինկոլն                                                                                                          Էդվին Բուտ

Բայց երիտասարդ Լինկոլնի բախտը բերեց.նրան ժամանակին ետ քաշեցին հենահարթակ:Եվ ինչպե՞ս էր Ռոբերտի փրկչի անունը:Դա դերասան Էդվին Բուտն էր (Edwin Booth), Ջոն Ուիլկս Բուտի (John Wilkes Booth), նախագահ Լինկոլնին սպանողի, հարազատ եղբայրը:

 

3.Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդ և Գավրիլո Պրինցիպ

   Սերբ - բոսնիական հեղափոխական Գավրիլո Պրինցիպը,որը սպանել է ավսրիա-հունգարական առաջնորդին,միայն երջանիկ պատահակնության շնորհիվ կարողացավ իրականացնել մտածածը:

  Ֆերդինանդի սպանության օրը,Պրինցիպը մտել եր Սարաևոի ծայրամասում գտնվող մի սրճարան:Նախկինում նա արդեն շատ անգամ փորձել էր սպանել էրցհերցոգին,բայց փորձերը ձախողվել էին:Այդ օրը նա չեր պլանավորել կրակել...

 

   

 

              Ֆրանց Ֆերդինանդ                                                                                     Գավրիլո Պրինցիպ

 

  Սրճարանից դուրս գալու պահին նա նկատեց,որ Ֆերդինանդի մեքենան փորձում է շրջվել սրճարանից ոչ հեռու:Պարզվում է վարորդը սխալ տեղ էր մտել և հիմա ուզում էր դուրս գալ այդտեղից: Գավրիլոն որոշեց գործել առանց երկմտելու:Նա պարզապես մոտեցավ մեքենային և գնդակահարեց Ֆերդինանդին և նրա կնոջը:

  Եթե Ֆերդինանդի վարորդը չշփոթվեր,միգուցե Առաջին համաշխարհային պատերազմը երբեք էլ չսկսեր:

 

4.Գալլեյաի Գիսաստղը և Մարկ Տվենը

 

 

Մարկ Տվենը ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 30-ին:Դա հենց այն օրն էր,երբ Գալլեյայի գիսաստղը անցել էր Երկրի մոտով:Նրա մահվան օրը,1910 թվականի ապրիլի 21-ին,գիսաստղը նույնպես անցել է Երկրի մոտով:

 Ամենահետաքրքիրն այն է,որ գրողը գիտեր այդ մասին և իր մահից մեկ տարի առաջ կանխագուշակել էր այդ իրադարձությունը:

 

 

5.Տիտանը և Տիտանիկը

 

 Տիտանիկի խորտակումից շատ առաջ,գրող Մորգան Ռոբերտսոնը (Morgan Robertson) գրել է գիրք,որը նա անվանել է <<Ապարդյունություն>>:Գրքում նա նկարագրել է մի նավ,որը շատ նման է Տիտանիկին:Բայց իր նավը նա անվանել էր <<Տիտան>>:Ըստ գրքի սյուժեի <<Տիտանը>>  անխորտակելի էր,բայց բախվելով այսբերգին,խորտակվում է,իր հետ տանելով ուղևորների մեծ մասի կյանքը:

    

                      Մորգան Ռոբերտսոն

Ավելի անհավանական է այն,որ գրքում նավը խորտակվում է այն նույն ամսում, որում տեղի է ունեցել իրական նավի կործանումը(1912թ ապրիլի 14-15):

 

6.Էնդրյու Ջեկսոն և Ռիչարդ Լոուրենս

 

Էնդրյու Ջեկսոն

 

1835 թվականին ԱՄՆ-ի նախագահի դեմ մահափորձ է կատարվել ոմն Ռիչարդ Լոուրենսի կողմից:Տղամարդը նախօրոք երկու ատրճանակ է ձեռք բերել,որոնցից մեկով էլ հարմար պահին նշան է բռնել նախագահի մեջքին:Սակայն ատրճանակը չի կրակել:Այդ ժամանակ Լոուրենսը ավելի է մոտեցել Ջեկսոնին,հուսալով դիմահար կրակ բացել,բայց մյուս ատրճանակը նույնպես չի կրակել:Այդ ընթացքում անհաջողակ մարդասպանը արդեն հասցրել է ուշադրություն գրավել և նրան ձերբակալել են:

  Դեպքից հետո ոստիկանները ստուգել են ատրճանակների աշխատունակությունը:Պարզվել է,որ նրանք երկուսն ել սարքին վիճակում են եղել:

 

 

 

Կատեգորիա: Պատմություն | Դիտումներ: 2168 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ  ☻1654

Լուսանկարներ,որոնց հետևում կա կյանք,ճակատագիր և պատմություն:

ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ
ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ  ☻1370

Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր մասերից:

15 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ
15 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ  ☻1569

Իսկ դուք գիտե՞ք ինչպես է կոչվում վախը դատարկ բաժակից:

ՍԱՌՑԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ
ՍԱՌՑԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ  ☻631

Ամրագոտիով երթևեկելն արգելվում է:

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ  ☻502

Ինչու՞ են մարդիկ լաց լինում ,երբ երջանիկ են:

ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՆՏԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՆՏԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ  ☻665

Կան բանտեր,որոնք ավելի շատ հանգստավայրի են նման:

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԵԼ Է ԱՂՋԻԿ,ՀՂԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐՈՎ
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԵԼ Է ԱՂՋԻԿ,ՀՂԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐՈՎ  ☻563

Երկվորյակներն արդեն զարգացման 8-ից 10-րդ շաբաթում են եղել:

ՉԻՆ ԻՄՊԵՐԱՏՈՐԻ ԹՐԾԱԿԱՎ ԲԱՆԱԿԸ
ՉԻՆ ԻՄՊԵՐԱՏՈՐԻ ԹՐԾԱԿԱՎ ԲԱՆԱԿԸ  ☻927

8099 զինվորների արձաններ թաղված են իմպերատորի հետ: