ԿԵՆԴԱՆԻՆԵՐ,ՈՐՈՆՔ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ՄԱՐԴ ՍՊԱՆՈՒՄ

 Որոշ կենդանիներ այնքան գեղեցիկ են,որ մենք հաճախ մոռանում ենք այն մասին,որ կարող ենք լինել նրանց հաջորդ ընթրիքը:Ահա մի քանի վտանգավոր կենդանիներ,որոնք ամենաշատն են դառնում մարդկանց մահվան պատճառ:

 

  25.Գայլեր

 Ինչպես և ցուցակի մյուս կենդանիների համար,գայլերի համար մարդը  հիմնական սնունդ չէ:Սակայն գայլերի պատճառով տարեկան մահանում է  մի քանի հարյուր մարդ:

 

 

 24. Դինգո շներ

 Սա ևս մեկ կենդանի է,որը հազվադեպ է հարձակվում մարդկանց  վրա:  Այդպիսի դեպքեր տեղի են ունենում հիմնականում Ավստրալիայում:

 

 

  23. Ցուլեր

 Ցուլերն,ինչպես և ձիերը,իրենց բնությամբ մարդասպաններ չեն,բայց  ԱՄՆ-ում,Կանադայում,Մեքսիկայում և ուրիշ այն տեղերում,որտեղ տարածված է ռոդեոն,լինում են բազմաթիվ դժբախտ դեպքեր:

 

  22.Սարդեր

 Չնայած սարդերը փոքր կենդանիներ են,բայց նրանց խայթոցը ցավոտ է և  երբեմն մահացու:Մահացողները հիմնականում երեխաներ են,որոնք  ժամանակին չեն հայտնում խայթոցի մասին:

 

  21. Արջեր

 Արջերը հիմնականում խուսափում են մարդկանցից,բայց նրանք միևնույնն է վտանգավոր են:Տարեկան արջերը սպանում են մոտ 10 մարդ:

 

 20. Շնաձուկ

  Ամեն տարի շնաձկերը հարձակվում են մոտ 75 մարդու վրա,որոնցից    12-ը մահանում է:Ամենահաճախը հարձակվում են մեծ սպիտակ շնաձկերը  և ցուլ-շնաձկուկները:

 

  19. Ընձառյուծ

   Չնայած որ ճշգրիտ տվյալներ չկան,բայց ընձառյուծների հարձակումը  մարդկանց վրա տարածված է Հնդկաստանում և քիչ չեն մահացու  դեպքերը:

 

  18. Ձիեր

  Ձի քշելու ժամանակ հազվադեպ չեն դժբախտ պատահարները,որոնց հետևանքով տարեկան մահանում են մի քանի տասնյակ մարդ:

 

 

  17. Կովեր

   Կովերը կարող են շատ վտանգավոր լինել:Տարեկան նրանց հարվածից  մահանում են տասնյակ մարդիկ:

 

  16. Մրջյուններ

  Դժվար է հավատալ,բայց մրջյունների պատճառով տարեկան մահանում է   մոտ 30 մարդ:

 

 

 

  15. Մեղուներ

  Մեղուների խայթոցը կարող է սպանել մարդուն առաջացնելով ալերգիկ  ռեակցիա:Ամեն տարի մեղվի խայթոցից մահանում է ավելի քան 50 մարդ:

 

  14. Աֆրիկական առյուծներ

  Մարդը չի մտնում առյուծների հիմնական կերակրացանկի մեջ,սակայն  հայտնի է, որ նրանք կարող են որս անել մարդկանց վրա և տարեկան  սպանում են մոտ 70 մարդ:

 

  13. Մեդուզաներ

  Շատերը գիտեն,որ մեդուզաները կարող են ցավոտ խայթել, և, որ շատ  մարդիկ  դրանից մահանում են: Մեդուզաները Ավստրալիայում սպանում են 15-30 անգամ ավելի շատ մարդ,քան շնաձկերը ամբողջ աշխարհում:

 

  12. Վագրեր

  Վագրերը սպանել են ավելի շատ մարդ,քան մնացած կատվազգիները:  Որոշ տվյալներով հարյուրավոր մարդիկ են մահանում վագրերի  ճանկերից:

 

  11. Եղջերուներ

  Եղջերուների պոզերը շատ վտանգավոր են,բայց նրանք չեն դառնում        մարդկանց մահվան պատճառ:Եղջերուները հաճախ անցնելով    ճանապարհը ավտովթարների պատճառ են դառնում,ինչից տարեկան մահանում է մոտ 120 մարդ:

  10. Շներ

  Տարեկան մի քանի հարյուր մարդ մահանում է շների հարձակումից:  Նրանք կարող են նույնքան վտանգավոր լինել,ինչքան վայրի կենդանիները:

 

   9. Աֆրիկական գոմեշ

  Սրանք շատ մեծ և ծանր կենդանիներ են և հարձակվում են մարդկանց  վրա հսկա պոզերով:Համաձայն վիճակագրության նրանք սպանում են  տարեկան մոտ 200 մարդ:

 

   8. Փղեր

  Հսկա փղերը կարող են շատ վտանգավոր լինել բարկացած ժամանակ:  Տարեկան փղերը սպանում են մոտ 500 մարդ:

 

  7. Կոկորդիլոսներ

  Կոկորդիլոսները հսկա գիշատիչներ են,որոնք տարեկան սպանում են 1000-ից 2500 մարդ:

 

 

  6. Գետաձիեր

  Գետաձին,որը համարվում է Աֆրիկայի ամենավտանգավոր կենդանին,  թվում է բավականին խաղաղասեր կաթնասուն:Ամեն տարի գետաձիերը սպանում են մոտ 2900 մարդ:

 

  5. Կարիճներ

  Գոյություն ունի կարիճների 1300-ից 2000 տեսակ,բայց նրանցից 25-ն է  պարունակում թույն,որը բավական վտանգավոր է մարդուն սպանելու  համար:Այնուամենայնիվ,1000-ից 5000 մարդ մահանում է կարիճների խայթոցից ամեն տարի:

 

  4. Օձեր

  Եթե դուք վախենում եք օձերից, ձեր վախն արդարացված է:Օձերը  տարեկան սպանում են միջինում 50 000 մարդ:

 

 

  3. Ցեցե ճանճեր

  Ցեցե ճանճերը տարածում են քնախտ,որից տառապում են մոտ 500 000  մարդ:Նրանց 80%-ը մահանում է:

 

  2. Մոծակ

  Մոծակները այս ցուցակի ամենափոքր կենդանիներն են,բայց  ամենամահացուներից մեկը:Այս միջատները տարածում են մահացու հիվանդություններ,որոնց պատճառով մահանում է տարեկան 660 000-ից մինչև 1 միլլիոն մարդ:

 

  1. Մարդիկ

  Չնայած սա ցուցակի կանխատեսելի վերջաբան է,բայց ոչ մի կենդանի  այդքան մարդ չի սպանել,ինչքան ինքը մարդը:

 

Կատեգորիա: Բնություն | Դիտումներ: 1685 | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ԵՎ ՆՐԱՆՑ ՖՈԲԻԱՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ԵՎ ՆՐԱՆՑ ՖՈԲԻԱՆԵՐԸ  ☻1043

Որոշ ֆոբիաներ իհարկե տարօրինակ են:

5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ
5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ  ☻761

Փաստեր սիրված սպորտաձևի պատմությունից:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ  ☻515

1:40-ից սկսվում է իսկական խելահեղությունը:

ՄԱՀՎԱՆ ՀՈՏՈՎ ՕԾԱՆԵԼԻՔ
ՄԱՀՎԱՆ ՀՈՏՈՎ ՕԾԱՆԵԼԻՔ  ☻692

Զոմբի ապոկալիպսիսն այլևս վտանգավոր չէ:

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ  ☻1377

Արտահայտություններ,որոնք արվել են մահից առաջ:

ԱԿՆԹԱՐԹ ՄԱՀԻՑ ԱՌԱՋ
ԱԿՆԹԱՐԹ ՄԱՀԻՑ ԱՌԱՋ  ☻770

Երբեմն լուսանկարը հազարավոր բառերից ավելին կարող է ասել:

ՄՊԵՄԲԱՅԻ ԷՖՖԵԿՏԸ
ՄՊԵՄԲԱՅԻ ԷՖՖԵԿՏԸ  ☻560

Երբ տաք ջուրը սառչում է ավելի արագ,քան սառը ջուրը:

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ  ☻617

Պատկերացրեք,ամենաքիչ վտանգավոր թմրանյութը սունկն է: