ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՆՏԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 Ամենահարմարավետը աշխարհում համարվում է նորվեգական Հալդեն բանտը:Այն կառուցվել է 2010թ-ին,նորագույն տեխնոլոգիաներով և ավելի շատ նման է հանգստավայրի կամ հյուրանոցի,քան գաղութի:Օրինակ,անվտանգության աշխատակիցները չունեն զենք,պատուհաններին չկան ճաղավանդակներ,իսկ դուրս են գալիս նրանք ուղիղ սոճիների անտառ: 

Յուրաքանչյուր խցում կա զուգարան,բաղնիք,հեռուստացույց և սառնարան:Բացի այդ,կալանավորները ցանկացած պահի կարող են այցելել մարզասրահ,կոմպյուտերային ակումբ և, ով կպատկերացներ,ձայնագրման ստուդիա:Եվ այդ բոլորը գտնվում են նույն բանտում: Դրան զուգահեռ,յուրաքանչյուր կալանավոր ստանում է օրական 6 եվրո գրպանի ծախսերի համար:Իսկ ամենահետաքրքիրն այն է,որ այստեղ իրենց պատիժը կրում են ամենածանր հանցագործություն կատարածները:

 Իհարկե ոչ բոլոր բանտերն են նման հանգստյան տան:Օրնակ, նախաքննական Кресты (Խաչեր) մեկուսարանը,որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգում,համարվում է ամենախիտը:Ըստ նախագծի այդտեղ պետք է լինի 3000-ից ոչ ավել մարդ,բայց բանտարկյալների քանակը երբեմն հասնում է 10 000-ի:Այդ ժամանակ յուրաքանչյուր կալանավորին բաժին է ընկնում 4 մետր ազատ տարածք:

 Գոյություն ունի նաև ամենափոքր բանտը:Այն գտնվում է Հերնսի կղզում և կառուցվել է դեռ1856թ-ին:Այն տեղավորում է ընդամենը 2 մարդ:

 Իսկ հիմա ամենատարօրինակ բանտերի մասին:Ամերիկական Ջորջիա նահանգի տղամարդկանց բանտի պատերը,ինչպես նաև կալանավորների շորերը,ունեն վարդագույն գույն,քանի որ բանտի տնօրենի կարծիքով հենց վարդագույնը ունի հանգստացնող հատկություն:Հետաքրքիր է,որ այդ նորամուծությունից հետո կոնֆլիկտները բանտում զգալիորեն քչացել են:

 Բոլիվիայի Սան-Պեդրո բանտը հայտնի է իր տարօրինակ օրենքներով:Այստեղ բոլորը,առանց բացառության,պարտավոր են աշխատել իրեն խցի վարձը վճարելու համար:Բացի այդ, նրանք կարող են այնտեղ պահել իրենց ընտանիքներին և ընդունել հյուրեր:

 Բրազիլիայում կա մի բանտ,որն ինքն իրեն ապահովում է էլեկտրականությամբ: Տեղի տնօրինությունը տեղադրել է հատուկ հեծանվամարզասարքեր,որոնք միացված են էլեկտրականություն արտադրող դինամո-մեքենաների:Այդպիսի մարզասարքի վրա 16 ժամ աշխատելու համար կալանավորի ժամկետից հանում են մեկ օր:

Որոշ չինական բանտերում կալանավորներին ստիպում են խաղալ համակարգչային խաղեր և անօրինական եկամուտ են ստանում կերպարների,ձեռքբերումների և խաղի այլ բաների վաճառքից:

 

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 679 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

"ՍԵԼՖԻ" ՀԱՅԵԼԻՆԵՐ
"ՍԵԼՖԻ" ՀԱՅԵԼԻՆԵՐ  ☻667

Երևի սելֆի անելու ամենահեշտ տարբերակը:

20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ
20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ  ☻1965

Աչքերը մեր հոգու հայելիներն են և մեր պատուհանը դեպի աշխարհ:

ՋՐԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՋՐԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ☻562

Գետերը հոսում են կողք կողքի առանց խառնվելու:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ  ☻4082

Միջինում ամեն սունկ  բաղկացած է մոտ 90% ջրից(ճիշտ ինչպես մարդը):

ՋՐԱՆԵՐԿՈՎ ԱՐՎԱԾ 20 ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ
ՋՐԱՆԵՐԿՈՎ ԱՐՎԱԾ 20 ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ  ☻983

Ժամանակակից ակվարելի արքաների գործերից:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԱՍԻՆ  ☻2050

Փաստեր ամենահին պետություններից մեկի պատմությունից:

ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԿՅԱՆՔ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ  ☻699

Սպիտակամորթ մարդիկ,դրանք նրանց հոգիներն են:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ  ☻3471

ՄԱԿ-ը հայտարարել է 2015 թվականը լույսի տարի: