ՏԽՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱՏԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔՆ Է

Բոլոր զգացմունքներից տխրությունը համարվում է ամենաերկարատևը:Այն տևում է 240 անգամ ավելի երկար քան ուրիշ զգացմունքներ,ինչպիսիք են ամոթը ,զարմանքը, ջղայնությունը և ձանձրույթը:

 Բելգիացի գիտնականները բացատրում են դա նրանով,որ տխրությունը ասոցացվում է շատ ցավոտ անձնական դեպքերի հետ,օրինակ, մահվան կամ դժբախտ պատահարի , և մեզանից պահանջվում է ավելի շատ ժամանակ այն հաղթահարելու համար:

 Բելգիական Լեվենա համալսարանի հետազոտողներ Ֆիլիպպ Վերդույնը (Philippe Verduyn) և Սասկիա Լավրիժսենը (Saskia Lavrijsen) 233 ուսանողների խնդրել են հիշել իրենց վերջին զգացմունքային դեպքը և պատմել նրանց դրա տևողության մասին:

 Հետազոտության մասնակիցները պատասխանել են նաև այն հարցին,թե ինչպես են նրանք հաղթահարում տարբեր էմոցիաները:

 27 զգացմունքներից,տխրությունը տևել էր ամենաերկարը,իսկ ամոթը,զարմանքը,ձանձրույթը, շոյվածության զգացումը,ջղայնությունը կամ թեթևության զգացումը ամենակարճն էին:Ավելին,անգամ եթե զգացմունքները իրար նման են,նրանց տևողությունը տարբեր է:Այսպես,օրինակ,մեղքի զգացումը շատ ավելի երկար է տևում քան ամոթի զգացումը,իսկ տագնապը՝ երկար,քան վախը:

 Զգացմունքի երկարատևության որոշիչ գործոն է հանդիսանում մտածմունքը:Այն էմոցիաները,որոնք պահանջում են ավելի շատ մտածմունք,տևում են ավելի երկար:

 Գիտնականները նաև պարզել են,որ ձանձրույթը ամենակարճատև էմոցիաներից է,չնայած այն բանին,որ երբ մենք ձանձրանում ենք,թվում է,որ ժամանակը չի անցնում:

 Տարբեր զգացմունքների տևողությունը

 Տխրություն - 120 ժամ

 Ատելություն - 60 ժամ

 Ուրախություն - 35 ժամ

 Հուսահատություն,հույս,տագնապ,հիասթափություն և բավարարվածություն - 24 ժամ

 Խանդ - 15 ժամ

 Թեթևության զգացում - 8 ժամ

 Խանդավառություն - 6 ժամ

 Հիացմունք և շնորհակալության զգացում - 5 ժամ

 Թուլացում - 4.3 ժամ

 Մեղքի զգացում - 3.5 ժամ

 Ստրեսս - 3 ժամ

 Հպարտություն - 2.6 ժամ

 Շոյվածություն - 2.5 ժամ

 Զայրույթ,ձանձրույթ, զարմանք - 2 ժամ

 Ջղայնություն - 1.3 ժամ

 Ցավակցություն - 1.3 ժամ

 Նվաստացում - 0.8 ժամ

 Վախ - 0.7 ժամ

 Ամոթ և զզվանք - 0.5 ժամ\

Աղբյուրը  Dailymail

Կատեգորիա: Գիտություն | Դիտումներ: 774 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՀԶՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՀԶՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ  ☻616

Աղջիկը պարզապես նետեց ուրիշի աղբը:

ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ  ☻866

20-րդ դարի ամեահայտնի բացահայտումները:

ՀԻՏԱՉԻ ՊԱՐԿԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
ՀԻՏԱՉԻ ՊԱՐԿԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ  ☻540

3,5 հեկտար ծաղիկներ:Ինչպես կարող է գեղեցիկ չլինել:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԻՏԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԻՏԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ  ☻1490

Երևի արժեր շամպայն ջարդել ավանդույթի համաձայն:

ԿԵԼԻՄՈՒՏՈՒ ՀՐԱԲԽԻ ԵՐՓՆԵՐԱՆԳ ԼՃԵՐԸ
ԿԵԼԻՄՈՒՏՈՒ ՀՐԱԲԽԻ ԵՐՓՆԵՐԱՆԳ ԼՃԵՐԸ  ☻706

Ամեն լիճ իր նշանակությունն ունի տեղաբնակների համար:

ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ  ☻658

Նմանությունը դուք հավանաբար նկատել էիք:

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԵՏԱՂՆԵՐԸ
ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԵՏԱՂՆԵՐԸ  ☻1369

6 500 000 $:Եվ դա ընդամենը մեկ գրամի համար:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ  ☻535

1:40-ից սկսվում է իսկական խելահեղությունը: