ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐ ԴՈՒԵԼՆԵՐԸ

Դուելը դա ինքնաարտահայտման միջոց է և միևնույն ժամանակ մենամարտողների պատվի պաշտպանություն:Այն դեռ հնուց համարվել է ազնիվ մարտ,որին ոչ բոլորը կարող էին գնալ:

 Ամենաանհեթեթ դուելը

Այս հետաքրքիր դեպքը տեղի է ունեցել 14-րդ դարում:Երկու ընկեր որոշել էին գնալ անտառ որսի,բայց վերադարձել էր նրանցից միայն մեկը:Մոտիկները սկսել էին նկատել,որ անհետացած ընկերոջ շունը չարությամբ է լցված մյուս ընկերոջ հանդեպ և որոշվել էր,որ շունը այդպիսով հրավիրում էր նրան դուելի:Բոլորի համոզմամբ շունը ուզում էր վրեժ լուծել իր տիրոջ սպանողից: Զարմանալի է,բայց տղամարդը ընդունել է մարտահրավերը և որպես զենք վերցրել փայտե մահակ:Երբ շանը բաց են թողել,նա ատամներով անմիջապես բռնել է հակառակորդի կոկորդից և սպանել նրան:Բայց մահից առաջ տղամարդը խոստովանել է,որ ինքն է սպանել ընկերոջը որսի ժամանակ:

 Ամենաանսովոր զենքը

 Գերմանիայի կանցլեր,հայտնի գեներալ Բիսմարկը,որոշել էր մենամարտի կանչել մի ինչ-որ ընդիմադիր գիտնականի:Սակայն գիտնականը հիանալի գիտեր,որ չի կարող մրցել գեներալի հետ ոչ մի զենքի տիրապետման հարցում:Եվ նա ընդունեց ոչ ստանդարտ որոշում:Նա առաջարկեց զենքերի փոխարեն օգտագործել սովորական նրբերշիկներ,որոնցից մեկի մեջ կլինի թույն: Միտքը հետևյալն էր.հակառակորդները ուտում են մեկական նրբերշիկ,իսկ ճակատագիրը արդեն կորոշի,թե նրանցից որը կմահանա:Սակայն Բիսմարկը հրաժարվեց այդպիսի դուելից,քանի որ գտնում էր,որ ուտեիլքից մահանալը ամոթ է գեներալի համար:

 20-րդ դարի դուելը

 Այս պատմությունը տեղի է ունեցել ոչ այնքան շուտ՝ անցած դարի կեսերին՝ ԱՄՆ-ում:Երկու ֆերմերներ սիրահարվել են մի աղջկա և չեն կարողացել նրան «կիսել»:Այդ հարցը լուծելու համար հրավիրվեց դուել ավտոմեքենաներով:Ընտրվել էր տափաստանային վայր անդունդի եզրին:Մենամարտին ներկա էր նաև աղջիկը:Ֆերմերները պետք է արագություն հավաքեին դեպի միմյանց կողմը, մինչև մեկը կթեքվեր:Հսկայական արագության տակ նրանք ամեն դեպքում որոշեցին թեքվել,բայց շարունակեցին մենամարտը իրար անդունդը հրելու ճանապարհով:Սիրահարվածներից մեկը ընկավ անդունդը,իսկ հաղթողը երկար ժամանակով ընկավ բանտ:Իսկ նրանց աղջիկը առանց երկար մտածելու ամուսնացավ իրեն դուելից տուն տանող վարորդի հետ:

 

Ամենահետաքրքիր դուելը

 Ամենահետաքրքիր դուելը պատմության մեջ իրավամբ կարելի է համարել մենամարտը,որը տեղի է ունեցել օդապարիկների վրա՝ Փարիզում:Երկու սիրահարվածներ որոշել էին պայքարել իրենց սիրած կնոջ համար,օդում իրար կրակելու ճանապարհով: Առաջին իսկ կրակոցից հետո նրանցից մեկի օդապարիկը սկսել է այրվել և ընկնել:Ամենահետաքրքիրն այն է,որ կինը չի ընդունել այդ քայլը և ամուսնացել է լրիվ ուրիշ մարդու հետ և ընդմիշտ լքել քաղաքը:

 

 

Կատեգորիա: Պատմություն | Դիտումներ: 635 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՏԵՊՈՒԻ:ՔԱՆԱՅՄԱ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ
ՏԵՊՈՒԻ:ՔԱՆԱՅՄԱ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ  ☻899

Աննկարագրելի գեղեցկություն:

ԶՊՈՍԱՅԳԻ,ՈՐԸ ԿԵՍ ՏԱՐԻ ԳՏՆՎՈՒՄ Է ՋՐՈՒՄ
ԶՊՈՍԱՅԳԻ,ՈՐԸ ԿԵՍ ՏԱՐԻ ԳՏՆՎՈՒՄ Է ՋՐՈՒՄ  ☻586

Երևի միակ զբոսայգին աշխարհում:

ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ
ՑՆՑՈՂ ԱՐՁԱՆՆԵՐ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻՑ  ☻552

Մետաղյա փերիներ Ռոբին Ուայթի կողմից:

ԱՄԵՆԱՄԵԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԵՆԱՄԵԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  ☻485

Այս ընտանիքը այլևս չի մտածի ապագայի մասին:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱ ԱՆՈՒՄ: ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱ ԱՆՈՒՄ: ԱՏՈՄԱԿԱՅԱՆ  ☻964

Discovery-ի «Ինչպես են նրանք դա անում» շարքից:

«ԱՊՏԱԿԻ՛Ր ՆՐԱՆ». ԵՐԵԽԱՆԵՐԻ ՌԵԱԿՑԻԱՆ
«ԱՊՏԱԿԻ՛Ր ՆՐԱՆ». ԵՐԵԽԱՆԵՐԻ ՌԵԱԿՑԻԱՆ  ☻496

Երեխաների աշխարհում կանանց չեն ծեծում:

ՀՍԿԱՅԱԿԱՆ ՔԱՐԱՆՁԱՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
ՀՍԿԱՅԱԿԱՆ ՔԱՐԱՆՁԱՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ  ☻607

Այս քարանձավներն ունեն իրենց սեփական եղանակը:

ԵՐԿՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐՔ ՄՈՄԻ ՀԵՏ
ԵՐԿՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐՔ ՄՈՄԻ ՀԵՏ  ☻574

Որոնք կարող եք փորձել ինքներդ: