25 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

Ամեն օր երկրի վրա  տեղի են ունենում այնպիսի բաներ,որոնց մասին անգամ մտածել հնարավոր չէր:Երբեմն իրական կյանքն ավելի հարուստ է ,քան հորինվածը,և ահա մի քանի փաստ,որոնք դա ապացուցում են:

 

1.Իսպաներենից թարգմանաբար «esposas» նշանակում է և «կին»,և «ձեռնաշղթա»:

 

2.Գլուխը պատին խփելով կարելի է այրել 150 կալորիա մեկ ժամում:

 

3. Եթե դուք փորձեք զսպել փռշտոցը,դա կարող է բերել գլխի կամ վզի զարկերակի պայթմանը և հանգեցնել մահվան:

 

4.Տեխասում օրենքով թույլատրվում է սպանել Ձնեմարդին,նրան գտնելու դեպքում:

 

5.2011 թ-ին մի կին գնել է անտեսանելի արվեստի գործ 10 000 դոլլարով:

 

6.Ծանոթությունների հայտնի Match.com կայքի ստեղծողը կորցրել է իր ընկերուհուն,այն բանից հետո,երբ նա ծանոթացել է ուրիշ տղամարդու հետ Match.com կայքում:

 

7. 80 տարվա ընթացքում ,200 000 հետազոտված ջայլամներից ոչ մեկը չի մտցրել գլուխը ավազի մեջ:

 

8.Երգչուհի Շակիրային չեն ընդունել դպրոցական երգչախումբ,քանի որ ուսոիցիչը գտել է,որ նրա ձայնը նման է այծի ձայնի:

 

9.«Հիպոտեկ» բառը առաջացել է ֆրանսիական բառից,որը նշանակում է «մահացու գրավ»:

 

10.Փարիզյան սինդրոմը  խանգարում է,որով տառապում են հիմնականում ճապոնացիներ,որոնք հասկացել ոն,որ Փարիզը չի համապատասխանում իրենց սպասումներին: 

 

11.Արևմտյան հարթավայրային գորիլայի գիտական լատինական անունն է Gorilla gorilla gorilla:

 

12.Հետազոտությունը ցույց է տվել,որ մարդկանց մեծամասնությունը չի տարբերում թանկ գինին էժանից:

 

13.Կիմ Չեն Ըրը փորձել է լուծել պարենային դիֆիցիտը հսկա ճագարների միջոցով: Գերմանացի ֆերմերը ուղարկել է նրան 12 հսկա ճագար,բայց ավելի ուշ իմացել է, որ նրանց բոլորին կերել են առաջնորդի ծնունդի ժամանակ:

 

14.Միկրոալիքային վառարանը ավելի շատ էներգիա է ծախսում ժամանակը ցույց տալու վրա,քան ուտելիքը տաքացնելու:

 

15.Մարդը ծիծաղում է միջինում օրական 10 անգամ: 

 

16.Միայն մեկ սովետական տղամարդ՝ Վենիամին Մակարովն է արժանացել «հերոս-Մայր» մրցանակի(որը տրվում էր 10 և ավելի երեխա ունեցած կանանց),քանի որ նա որդեգրել էր 12 երեխա:

 

17.Հնդկական դեպի Մարս նախագծի գինն 3 անգամ ավելի էժան է,քան հոլիվուդյան «Գրավիտացիա» ֆիլմինը:

 

18. Չինացին իր կնոջը դատի է տվել տգեղ երեխա լույս աշխարհ բերելու համար և շահել է դատը:

 

19.Շվեդ ընտանիքը իրենց երեխային անվանել է Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116:Նրանք պնդում են,որ անունը հնչում է, ինչպես Ալբին:

 

20.ՆԱՍԱ-ն փորձել է սարդերի սարդոստայն գործելու ունակությունը տարբեր նյութերի ազդեցության տակ:Վերջին սարդոստայնը գործվել է կոֆեինի ազդեցության տակ:

 

21. Եթե դուք չունեք ջերմաչափ,դուք կարող եք իմանալ օդի ջերմաստիճանը ծղրիդի ճռճռոցից:Դրա համար պետք է հաշվել ճռոցների քանակը 25 վայրկյանում,բաժանել այդ թիվը 3-ի և ավելացնել 4:

 

22. Եթե դուք գոռաք 8 տարի 7 ամիս և 6 օր,ապա կարձակեք բավական ձայնային էներգիա,մի բաժակ սուրճ եփելու համար:

 

23.Կյանքի ընթացքում դուք ուտում եք 70 տարբեր միջատներ և 10 սարդ,երբ քնած եք:

 

24.Գինեսի ռեկորդների գիրքը պահպանում է ռեկորդը,որպես գրադարաններից ամենաշատ գողացվող գիրք:

 

25.Եթե դուք շատ ուժեղ փռշտաք,կարող եք ստանալ կողերի կոտրվածք:

 

Աղբյուրը infoniac.ru

 

 

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1020 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ  ☻3470

ՄԱԿ-ը հայտարարել է 2015 թվականը լույսի տարի:

ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ  ☻635

Ինչ ասես,որ չի արվում ԱՄՆ-ի սահմանը ապօրինի կերպով հատելու համար:

ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ
ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌԸ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ  ☻2056

Աֆրիկայի ամենաբարձր գագաթը լուսանկարներով:

«ԱՊՏԱԿԻ՛Ր ՆՐԱՆ». ԵՐԵԽԱՆԵՐԻ ՌԵԱԿՑԻԱՆ
«ԱՊՏԱԿԻ՛Ր ՆՐԱՆ». ԵՐԵԽԱՆԵՐԻ ՌԵԱԿՑԻԱՆ  ☻496

Երեխաների աշխարհում կանանց չեն ծեծում:

ՁՈՒԿ-ՄՈՒՏԱՆՏ,ԹԵ՞ ԱԼԼԻԳԱՏՈՐ
ՁՈՒԿ-ՄՈՒՏԱՆՏ,ԹԵ՞ ԱԼԼԻԳԱՏՈՐ  ☻561

Իսկական ջրային դինոզավր:

ԼԻՆՔՈԼՆ ԵՎ ՔԵՆՆԵԴԻ:ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ
ԼԻՆՔՈԼՆ ԵՎ ՔԵՆՆԵԴԻ:ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ  ☻1024

Որոշ համընկնումներ պարզապես անհնարին են թվում:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ  ☻849

Ամեն տարի մարդիկ են մահանում փորձելով բարձրանալ Էվերեստը...

ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ
ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ  ☻3213

Ընդամենը մի քանի բառ և ստացվում է հետաքրքիր պատմություն: