ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ՆԿԱՐԸ - <<ԼԱՑՈՂ ՏՂԱՆ>>

  Ահասարսուռ շատ լեգենդներ են պտտվում այս նկարի շուրջ:Ըստ դրանցից մեկի նկարիչ Ջովանի  Բրագոլինը նկարել է <<Լացող տղային>>,որպես բնորդ օգտագործելով իր սեփական որդուն:Երեխան լացել չեր ուզում և հայրը սկսել է տղայի դեմքի մոտ լուցկիներ վառել,որպեսզի տղան սկսի 

արտասվել:Ի վերջո տղան լաց է եղել  և արտասվելով գոռացել.<<Որ դու ի՛նքդ այրվես>>:

Չանցած մեկ ամիս նկարչի տղան մահանում է թոքաբորբից,իսկ ևս երկու շաբաթ անց Բրագոլինի տունը հրդեհվում է:Հրդեհի ժամանակ նկարիչը մահանում է և այրվում են բոլոր նրա ստեղծագործությունները,բացի չարաբաստիկ նկարից...

   Մեկ այլ լեգենդի համաձայն Բրագոլինը ստեղծել է կտավը Իսպանիայում,որպես բնորդ օգտագործելով պատերազմից հետո որբ մնացած երեխաներին:Երբ նկարիչը ավարտել է իր աշխատանքը,որբանոցը հիմնովին այրվել է:

 Կա ևս մեկ լեգենդ,ըստ որի նկարը չի այրվում ,նույնիսկ եթե փորձել այն միտումնավոր այրել: 1980-ական թվականներին բազմաթիվ լուրեր էին հրապարակվում այն մասին,որ <<Լացող տղան>> դժբաղտություն է բերում տներում:Դժբախտությունը հիմնականում լինում էր հրդեհի տեսքով,բաըց նկարը միշտ անվնաս էր մնում:

  Փաստեր

   Ջովաննի Բրագոլինը ծնվել է 1911թ:Երբեմն նա օգտագործել է Բրունո Ամադիո,երբեմն Ֆրանշո Սեվիլյի մականունները:

<<Լացող տղան>> դա մեկ նկար չէ,այլ նկարների մի ամբողջ շարք,բաղկացած 27 կտավներից:Շարքը կոչվում է <<Գնչու երեխաները>>:

  Ջովաննի Բրագոլինը չեր կարող վառվել հրդեհի ժամանակ:Նա մահացել է իր մահով 1981 թվականին:Իր ստեղծագործությունը նա հանրությանը ներկայացրել է 50-ականների սկզբին և մի բավականին մեծ ընկերություն թողարկել է նկարի կրկնօրինակները մեծ տիրաժով՝ 50 հազար օրինակ:Ահա թե ինչու է <<Լացող տղան>>  կախված եղել համարյա բոլոր տներում:

 

Կատեգորիա: Արվեստ | Դիտումներ: 1057 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԺՊՏԱՑԵՔ
ԺՊՏԱՑԵՔ  ☻678

Եվ ամբողջ աշխարհը կժպտա ձեզ:

ԼԻՆՔՈԼՆ ԵՎ ՔԵՆՆԵԴԻ:ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ
ԼԻՆՔՈԼՆ ԵՎ ՔԵՆՆԵԴԻ:ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ  ☻1024

Որոշ համընկնումներ պարզապես անհնարին են թվում:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԱՍԻՆ  ☻2050

Փաստեր ամենահին պետություններից մեկի պատմությունից:

ՋՐԱՆԵՐԿՈՎ ԱՐՎԱԾ 20 ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ
ՋՐԱՆԵՐԿՈՎ ԱՐՎԱԾ 20 ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ  ☻983

Ժամանակակից ակվարելի արքաների գործերից:

ՀԶՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՀԶՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ  ☻616

Աղջիկը պարզապես նետեց ուրիշի աղբը:

5 ՆԿԱՐ,ՈՐՈՆՑ ՄԵՋ ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՆՎԱԾ
5 ՆԿԱՐ,ՈՐՈՆՑ ՄԵՋ ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՆՎԱԾ  ☻906

Ասում են,ավելի լավ է մեկ անգամ տեսնել,քան հարյուր անգամ լսել:

ՊԱՆԴԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴԵՂՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ՊԱՆԴԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴԵՂՆ ԸՆԴՈՒՆԵԼ  ☻495

 Եվ ստացվում է բավականին զվարճալի տեսանյութ:

ԲՈՒԴԴԻԶՄԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՀԱՎՈՐ ԼԻՆԵԼ
ԲՈՒԴԴԻԶՄԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՀԱՎՈՐ ԼԻՆԵԼ  ☻544

Դժոխքը բուդդիստ վանականների համոզմամբ: