ՋՐԱՅԻՆ ՀՐԵՇՆԵՐ,ԲՌՆՎԱԾ ՎԵՐՋԵՐՍ

Այս արարածները կամ բռնվել են ձկնորսների կողմից,կամ նրանց ափ է նետել ծովը:Այս կենդանիներին դժվար է տեսնել բնական պայմաններում,քանի որ նրանք ապրում են օվկիանոսի խորքերում,մարդու աչքից շատ հեռու:

1. Շնաձուկ-գոբլին

 Այս արտաքինից սարսափելի շնաձուկը բռնել են Ավստրալիայի մոտակայքում,Նոր Հարավային Ուելսի ափին:

 Շնաձուկ-գոբլինին,հազվադեպ կարելի է տեսնել ջրի մակերևույթին,քանի որ նրանք ապրում են մոտ1200 մետր խորության վրա:

 

2. Ձուկ-ժապավեն

 Այս հսկա ձուկը,որը նման է օձի,նույնպես ապրում է մեծ խորություններում:

Նրանց շատ հազվադեպ կարելի է տեսնել,բայց վերջին 5 տարվա ընթացքում եղել են մի քանի դեպքեր,երբ այս ձկներին ափ է նետել:

 

3. Երկու բերանով ձուկ

Այս երկու բերանով ձկանը գտել է մի ձկնորս Ավստրալիայի հարավում:Այսպիսի ձուկ ձկնորսը դեռ չէր տեսել:Երկու բերանները կպած էին, և երբ վերին բերանը բացվում և փակվում էր,ներքևինը մնում էր փակ:

 

 

4. Նախապատմական թիկնոցակիր շնաձուկ

 Այս սարսափելի տեսքով արարածը նույնպես բռնել են Ավստրալիայի մոտակայքում: Թիկնոցակիր շնաձուկը դասվում է ամենահին կենդանիների շարքը,որոնք գոյություն են ունեցել 80 միլլիոն տարի առաջ:

 

5. Հարավամերիկյան ձուկ պակու

 Այս սարսափեցնող տեսքով ձկանը բռնել են Միչիգանում,ԱՄՆ:Պակու ձուկը հարավամերիկյան քաղցրահամ ջրերում ապրող ձկներից է,պիրանիաների ցեղակիցն է,բայց, ի տարբերություն պիրանիաների, ունի քառակուսաձև ատամներ,նման մարդու ատամներին:

 

6. Գարգոնայի գլուխը

 Այս անհասկանալի կենդանու անունը Գարգոնայի գլուխ է:Այն գտել են Սինգապուրում:Սա ասեղնամաշկային ջրային կենդանի է,որն ունի մսալի «ձեռքեր»,որոնք շարժվում են օձի նման:Սրանք ծովաստղերի ցեղակիցն են:

 

7. Մազմզոտ ցիանեյա

 Ժամանակ առ ժամանակ ափ են նետվում տարբեր մեդուզաներ,բայց շատ հազվադեպ կարելի է տեսնել ամենամեծին՝ մազմզոտ ցիանեյային: Այս մեդուզաների տեսակները լինում են մինչև 2.4 մետր տրամագծով:

8. Սղոցատամ

 Սղոցատամին հազվադեպ կարելի է տեսնել ափին,քանի որ այս ձկները լողում են հիմնականում բաց օվկիանոսում:Այս մեկին ձկնորսները բռնել են Հյուսիսային Կառոլինայում:

 

9. Պելագիկ մեծաբերան շնաձուկ

 Այս տարօրինակ տեսքով շնաձկանը ափ է քշել Ֆիլիպպիններում:4.5 մետրանոց շնաձուկը չուներ պոչ:Այս շնաձուկը համարվում է շատ հազվագյուտ տեսակ և բոլոր ժամանակներում հայտնաբերվել է ընդամենը 60 ներկայացուցիչ:

 

10. Մոնտոկյան հրեշը

 Այս կենդանու մարմինը ափ է նետել Նյու-Յորքի Մոնտոկ շրջանում:Պաշտոնապես կենդանին այդպես էլ չի հայտնաբերվել,բայց շատերը կարծում են,որ սա ջրարջի դիակ է:

Կատեգորիա: Բնություն | Դիտումներ: 2217 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՄԱՉՈՒ-ՊԻԿՉՈՒ
ՄԱՉՈՒ-ՊԻԿՉՈՒ  ☻580

Ինկերի քաղաքակրթության վերջին գլուխգործոցը:

ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ  ☻866

20-րդ դարի ամեահայտնի բացահայտումները:

ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ
ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ  ☻3214

Ընդամենը մի քանի բառ և ստացվում է հետաքրքիր պատմություն:

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ DAFT PUNK
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ DAFT PUNK  ☻499

Տասնյակ հայնի կերպարներ մեկ տեսանյութում,առանց մոնտաժի:

ՓՂԵՐՆ ՈՒ ՄԿՆԵՐԸ
ՓՂԵՐՆ ՈՒ ՄԿՆԵՐԸ  ☻699

Արդյոք այս հսկաները վախենում են մկներից:

ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ  ☻551

Երբևէ 63կմ/ժ արագությունը համարվել է ռեկորդ:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ  ☻1722

Նրանք,ովքեր հորինել են այս կտտանքները,հաստատ խիղճ չեն ունեցել:

ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
ԱԼԼԱԴԻՆԻ ԵՎ ՋԻՆԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ  ☻658

Նմանությունը դուք հավանաբար նկատել էիք: