ԱԿՆԹԱՐԹ ՄԱՀԻՑ ԱՌԱՋ

Երբեմն լուսանկարը հազարավոր բառերից ավելին կարող է ասել:Ներկայացնում ենք ձեզ 10 լուսանկար,որոնք արվել են ողբերգությունից վայրկյաններ առաջ:

 1.Սովորական օր Օմայում:

 1998թ-ի օգոստոսի 15-ին Հյուսիսային Իռլանդիայի Օմա քաղաքում պայթել է ավտոմեքենա:Պայթյունի հետևանքով մահացել էր 29 մարդ,200-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:Ֆոտոխցիկը,որով արվել է այս լուսանկարը,հանվել է շենքի փլատակներից: Լուսանկարում ոչինչ չկասկածող մարդիկ են և վայրկյաններ հետո պայթած ավտոմեքենան: 

 2.Ռեջինա Քեյ Ուոլթերսի կյանքի վերջին վայրկյանները:

  Ռեջինա Քեյ Ուոլթերսը 14 ամյա աղջիկ էր Պասադենայից,Տեխաս նահանգից:Նա դարձել է սերիական մարդասպան Ռոբերդ Բեն Ռոուդսի զոհը:Սպանելուց առաջ նա կտրել է աղջկա մազերը,սև զգեստ հագցրել և լուսանկարել նրան:Սա լուսանկար է,որում ֆիկսված է մարդու ընդմիշտ կոտրված հոգեվիճակը:

 3.Ռեյնալդո Դագսայի սպանությունը:

 Ռեյնալդո Դագսան եղել  է ֆիլիպպինների քաղաքական գործիչ,որը սպանվել է զինված հարձակման ժամանակ,2011թ-ի ամանորին:Դա տեղի է ունեցել այն ժամանակ,երբ Դագսան լուսանկարում էր իր ընտանիքը:Լուսանկարի մեջ պարզ երևում է նշան բռնած մարդասպանը:

 4.Ողբերգություն Բիս գետի վրա:

 2014թ-ի հունիսի 8-ին,Հայդարաբադից (Հնդկաստան) 24 ուսանող մահացան ճանապարհորդության ժամանակ:Նրանց ավտոբուսը կանգ էր առել,որպեսզի ուսանողները լուսանկարվեն Բիս գետի ափին:Այդ ժամանակ Բիս գետի վրա գտնվող Լարջի հիդրոէլեկտրակայանի շլյուզները առանց նախազգուշացման բացվեցին և ջրի հսկայական ալիքը ուղղվեց դեպի ուսանողների խումբը,ակնթարթորեն քշելով և խլելով նրանց բոլորի կյանքը:

 5.Դատապարտվածը:

 Այս լուսանկարում ֆիկսվել է 58 ամյա Կի Սուկ Խանի կյանքի վերջին վայրկյանները:Նրան գնացքի տակ է հրել Նաիմ Դեվիս անունով անտուն մի մարդ,որը մինչ այդ Խանի հետ ինչ-որ վեճ էր ունեցել:

 6.Բադ Դուայերի հրապարակային ինքնասպանությունը:

 1987թ-ի հունվարի 22-ին Ռոբերտ Բադ Դուայերը,ինքնասպան է եղել իր իսկ հրավիրած պրես-կոնֆերենցիայի ժամանակ,որը հեռարձակվում էր ուղիղ եթերով:Նա ԱՄՆ քաղաքական գործիչ էր,որին մեղադրում էին կաշառակերության մեջ և սպառնում 55 տարվա ազատազրկմամբ:Տարիներ հետո նախկին փաստաբանը խոստովանել է,որ ստել է դատարանում՝ մեղադրելով Բադ Դուայերին:

 7.Թրեվիս Ալեկսանդրի մահը:

 Լուսանկարում 30 ամյա Թրեվիս Ալեկսանդրն է,որը լոգանք է ընդունում:Դրանից հետո նա դաժանաբար սպանվել է իր նախկին ընկերուհի Ջոդի Արիասի կողմից:2008թ-ին Թրեվիսի ընկերները գտել են նրա դին իր տան լոգարանում:Նրա մարմնին եղել է դանակի հարվածի 27 հետք,գլխին՝ հրազենային վնասվածք,իսկ կոկորդը եղել է կտրված:

 8.Ջեյմս Բալջերի լուսանկարը,արված անվտանգության տեսախցիկով:

1993թ-ի փետրվարին Ջոն Վենեյբլսն ու Ռոբերտ Թոմպսոնը,երկուսն էլ 10 տարեկան, սպանել են երկու տարեկան Ջեյմս Բալջերին,նախապես գողանալով նրան Լիվերպուլում գտնվող Strand առևտրի կենտրոնից:Լուսանկարը,որում Ջեյմս Բալջերին տանում են նրա մարդասպանները,արվել է անվտանգության տեսախցիկով: Երեխայի մարմինը գտել են նրա մահից երկու օր հետո,կապված երկաթգծի ռելսերին:

 Այս դեպքը Անգլիայում պանիկայի ալիք բարձրացրեց,ստիպելով ծնողներին մտածել,թե ինչի են ընդունակ իրենց երեխաները:

 9.Մարկ Չեպմենը հանդիպեց Ջոն Լեննոնին 

 Այն օրը,երբ մահացավ Ջոն Լեննոնը,Երկիրը կանգ առավ և լացեց:1980թ-ի դեկտեմբերի 8-ին Մարկ Դևիդ Չեպմենը գնդակահարեց Ջոն Լեննոնին Նյու Յորքում գտնվող The Dakota կոչվող շենքի մուտքի մոտ:Նա դարձել էր խելագար Չեպմանի թիրախը իր հայտնի լինելու պատճառով:«Եթե նա ավելի քիչ հայտնի լիներ,քան երեք կամ չորս մարդ իմ ցուցակից,նա չէր սպանվի իմ կողմից»,ասել է Չեպմանը ոստիկաններին:

 Այս նկարը արվել է սպանությունից մոտ մեկ ժամ առաջ:Հանգիստ,ստորագրության սպասող երկրպագուն հենց Մարկ Չեպմանն է,որը ցավոք եղավ վերջին մարդը,ով լուսանկարվեց Ջոն Լեննոնի հետ նրա կենդանության օրոք:

 10.Երկու եղբայր հանգսի ժամանակ

 1975-թին Մայքլ և Շոն Մաքքուիլքենները գտնվում էին Կալիֆորնիայում և անց էին կացնում ընտանեկան հանգիստը:Նրանք լուսանկարվում էին մազերը ցցված վիճակում և այդպիսով զվարճանում:Դրանից բառացիորեն մի քանի րոպե հետո տղաները շանթահարվել են կայծակից,որը շատ ուժեղ է եղել, բայց ըստ տարածված կարծիքի ոչ ոքի չի սպանել:

 Այս նկարը երկար ժամանակ ցուցադրվել է սոցիալական գովազդներում,զգուշացնելու համար մարդկանց կայծակի վտանգավորության մասին:Ամեն տարի կայծակի հարվածից մահանում է միջինում 24000 մարդ:

 

Կատեգորիա: Նկարներ | Դիտումներ: 772 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ DAFT PUNK
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ DAFT PUNK  ☻485

Տասնյակ հայնի կերպարներ մեկ տեսանյութում,առանց մոնտաժի:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՐՀԻՑ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՐՀԻՑ  ☻887

Որոնց մասին դժվար լսած լինեք:

ՀՈ էՆ ՀՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՋԱՐԴԵԼ ԿՈԿՈՍԸ ՄԵԿ ՄԱՏՈՎ
ՀՈ էՆ ՀՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՋԱՐԴԵԼ ԿՈԿՈՍԸ ՄԵԿ ՄԱՏՈՎ  ☻551

«Այս մատը օգնում է ինձ կերակրել իմ ընտանիքին»:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐ ԴՈՒԵԼՆԵՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐ ԴՈՒԵԼՆԵՐԸ  ☻620

Երբեմն մարդիկ իհարկե անցնում են սահմանները:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐ  ☻707

Բժշկության մեջ նույնպես գրանցվում են հետաքրքիր դեպքեր:

ԵՐԿՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐՔ ՄՈՄԻ ՀԵՏ
ԵՐԿՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐՔ ՄՈՄԻ ՀԵՏ  ☻562

Որոնք կարող եք փորձել ինքներդ:

5 ՆԿԱՐ,ՈՐՈՆՑ ՄԵՋ ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՆՎԱԾ
5 ՆԿԱՐ,ՈՐՈՆՑ ՄԵՋ ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՆՎԱԾ  ☻888

Ասում են,ավելի լավ է մեկ անգամ տեսնել,քան հարյուր անգամ լսել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ,ՈՐՈՆՔ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՏԱՐԲԵՐ ԵՆ
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ,ՈՐՈՆՔ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՏԱՐԲԵՐ ԵՆ  ☻1576

Դժվար է հավատալ նույնիսկ նրանց արյունակցական կապին: