ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ

Շատերին է հավանաբար հետաքրքիր,թե ինչի մասին կմտածեն իրենք մահվան մահճում:Ներկայացնում ենք ձեզ վերջին արտահայտությունները մարդկանց,որոնք այսպես կամ այնպես թողել են իրենց հետքը պատմության մեջ: 

 1.Ռաֆաել Սանտի,նկարիչ

  «Երջանիկ եմ»:

 

2.Գուստավ Մալեր,կոմպոզիտոր

Գուստավ Մալերը մահացել է իր անկողնում:Կյանքի վերջին րոպեներին նրան թվում էր,որ դիրիժորություն է անում նվագախմբին և նրա վերջին խոսքը եղել է. «Մո՛ցարտ»:

 

3.Ֆրենկ Սինատրա,երգիչ

«Ես կորցնում եմ նրան»:

 

4.Ջորջ Օրուելլ,գրող

«Հիսուն տարեկանում ամեն մարդ ունենում է դեմք,որին նա արժանի է»:Օրուելը մահացել է 46 տարեկանում:

 

5.Նոստրադամուս,բժիշկ,ալքիմիկ,աստղագուշակ

Նոստրադամուսի վերջին խոսքերը եղել են հետևյալը.«Վաղը լուսաբացին ես չեմ լինի»: Կանխագուշակությունը իրականացավ:

 

6.Մարիա Անտուանետտա, Ֆրանսիայի թագուհի

Կանգնելով դահճի ոտքին,որը նրան տանում էր կառափնարան,թագուհին ասել է.«Խնդրում եմ ներեցեք ինձ,մսյե:Ես միտումնավոր չարեցի»:

 

7.Իսահակ Նյուտոն,  ֆիզիկոս, մաթեմատիկոս

«Ես չգիտեմ,թե ինչպես է ընդունել ինձ աշխարհը:Ինքս ինձ ես միշտ թվացել եմ մի տղա,որը խաղում է ծովի ափին, ուրախանալով գեղեցիկ քարերի և խեցիների փնտրտուքով,այն ժամանակ,երբ ճշմարտության հսկայական օվկիանոսը գտնվում էր իմ դիմաց,բոլորովին չհետազոտված»: 

 

8.Լեոնարդո դա Վինչի, գիտնական, նկարիչ

  «Ես վիրավորել եմ աստծուն ու մարդկանց,քանի որ իմ գործերում չեմ հասել այն բարձրունքին,որին ձգտել եմ»:

 

9.Բենջամին Ֆրանկլին , քաղաքական գործիչ , գիտնական,ժուռնալիստ

Երբ դուստրը խնդրեց 84 տարեկան ծանր հիվանդ Ֆրանկլինին փոխել դիրքը հեշտ շնչելու համար,ծերուկը, զգալով մոտալուտ մահը ասաց. «Մեռնողին ոչինչ հեշտ չի տրվում»:

 

10. Առտուր Կոնան Դոյլ , գրող

Շերլոկ Հոլմսի ստեղծողը մահացել է իր այգում,սրտի կաթվածից, 71 տարեկան հասակում: Նրա վերջին խոսքերը ուղղված էին կնոջը.«Դուք հիասքանչ եք»:

 

 

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 1381 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ
ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ  ☻3190

Ընդամենը մի քանի բառ և ստացվում է հետաքրքիր պատմություն:

25 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ
25 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ  ☻1006

Մի փաստ գիտենք բոլորս:Մեր Երկիրը բավականին տարօրինակ տեղ է:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ  ☻1707

Նրանք,ովքեր հորինել են այս կտտանքները,հաստատ խիղճ չեն ունեցել:

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ DAFT PUNK
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ DAFT PUNK  ☻490

Տասնյակ հայնի կերպարներ մեկ տեսանյութում,առանց մոնտաժի:

ՍԱՌՑԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ
ՍԱՌՑԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ  ☻631

Ամրագոտիով երթևեկելն արգելվում է:

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԻՃԵԼ ՀԻՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԻՃԵԼ ՀԻՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ  ☻817

Կարճ,բայց բովանդակալից անիմացիա Birdbox Studio-ից:

ՏԽՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱՏԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔՆ Է
ՏԽՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱՏԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔՆ Է  ☻763

Այն 240 անգամ ավելի երկար է տևում քան ամոթը կամ զզվանքը:

ՑԻԿԼԱՅԻՆ ԹԻՎ 142857
ՑԻԿԼԱՅԻՆ ԹԻՎ 142857  ☻468

Հետաքրքիր մաթեմատիկա: