ԱՄԵՆԱԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ

Հնագույն ժամանակներից մարդիկ գերադասել են բնակվել բնական ջրամբարների մոտակայքում:Քաղաքների ստեղծման համար հիմնականում ընտրվել են ընդարձակ իջվածքները,ինչպես նաև գետերի և լճերի ափերը:Բայց առանձին ժողովուրդների համար գլխավորը ոչ թե ջուրն էր,այլ թանկարժեք ռեսուրսների առկայությունը կամ սեփական անվտանգությունը:Իրենց բնակավայրերը նրանք կառուցել են դժվար կլիմայական պայմաններով շրջաններում և այնպիսի տեղերում,որտեղ թշնամուն դժվար կլինի հասնել: 

Յավա կղզի, Ինդոնեզիա

 Մերալի հրաբուխը Ինդոնեզիայի 128 հրաբուխներից ամենաակտիվն է:Ոչ մեզ ժայթքումներ տեղի են ունենում տարեկան մոտ 2-3 անգամ,իսկ մեծ՝ ամեն 7 տարին մեկ:Վերջին այդպիսի մեծ ժայթքումը եղել է 2010թ-ին և խլել է 353 մարդու կյանք:Հրաբուխի ստորոտին բնակվում է մոտ 500 000 մարդ:

Լա-Ռինկոնադա, Պերու

 Քաղաքը տեղակայված է Անդերում ծովի մակարդակից մոտ 5100մ բարձրության վրա:Սա աշխարհի ամենաբարձր բնակեցված վայրն է:Մարդիկ այստեղ սկսել են բնակվել ոսկու պաշարների պատճառով:Քաղաքում թույլ են զարգացած կոյուղին և կեղտաջրերի հեռացումը, բայց քաղաքի բնակչությունը գնալով աճում է:2009թ-ին Լա-Ռինկոնադայում ապրում էր 30 հազար մարդ:

 Մոտուո,Չինաստան

 Արտաքին աշխարհի հետ այս տեղը կապված է 200 մետրանոց կախովի կամրջով:Մնացած բոլոր ճանապարհները վերացել են սողանքների և ձնահյուսերի պատճառով:Բուդդիստները այս տեղը համարում են սուրբ հող:Մոտուոյի բնակչությունը կազմում է 10 000 մարդ:

 

 Չերապունջի, Հնդկաստան

 Չերապունջին Երկրի վրա ամենաանձրևոտ և ամենախոնավ վայրերից է:Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 12 000 մմ:Այդքան շատ տեղումների պատճառով հողի բերրիությունը շատ ցածր է:Քաղաքի բնակչությունը հասնում է 10 000 -ի:

 Սան-Պեդրո-դե-Ատակամա, Չիլի

 Ատակաման համարվում է աշխարհի ամենաչոր անապատը:Տեղումների տարեկան միջին քանակը այստեղ 10մմ է:Բուսականությունը,ինչպես և բնակչությունը անապատում ծայրահեղ քիչ են:Չնայած պայմանների խստությանը,անապատի մեջ տեղակայված է Սան-Պեդրո-դե-Ատակամա քաղաքը,որտեղ ապրում է մոտ 5000 մարդ:

 Վերխոյանսկ, Ռուսաստան

 Սա աշխարհի ամենացուրտ քաղաքնէ :Տարվա միջին ջերմաստիճանն այստեղ −18,6 °C է: 2014թ-ի տվյալներով Վերխոյանսկում ապրում է 1173 մարդ:

 Իլլոկկորտոորմիուտ, Գրենլանդիա

 Քաղաքը համարվում է աշխարհի ամենահյուսիսային քաղաքը:Այստեղ հասնել հնարավոր է սկզբում ինքնաթիռով,այնուհետև ուղղաթիռով կամ նավակով:Առաջին բնակիչները այստեղ հայտնվել են 1925թ-ին:Այժմ քաղաքի բնակչությունը հասնում է 500-ի:

 Տրիստան-դա-Կունյա, Մեծ Բրիտանիա

  Զատկի և Պիտկերն կղզիների նման,այս կղզին նույնպես համարվում է ամենահեռու բնակեցված վայրերից մեկն աշխարհում:Այս կզում չկան կաթնասուններ,իսկ բնակեցման համար հարմար են միայն հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասերը:2008թ-ին բնակչությունը կղզում կազմում էր 264 մարդ:

 Պիտկերն կղզի, Մեծ Բրիտանիա

 Պիտկերն կղզիները տեղակայված են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում և բաղկացած են 5 կղզիներից,ընդհանուր 47 քառ. կմ տարածքով:Նրանցից մեկում՝ Պիտկերնում,բնակվում են մարդիկ:4,6 քառ կմ տարածքի վրա ապրում է 56 մարդ:

 Դալլոլ, Եթովպիա

 Տեղանքը համարվում է ամենաբարձր միջին տարեկան ջերմաստիճանն ունեցողը,ինչպես նաև աշխարհի «ամենակտրված» տեղերից մեկը:Այստեղ բացակայում են ճանապարհները և հասնել կարելի է միայն քարավանների ուղիներով:Այս շրջանի բնակչության կոնկրետ թիվը հայտնի չէ:

 

 

 

 

Կատեգորիա: Քաղաքներ և երկրներ | Դիտումներ: 1267 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Եթե ձեզ դուր եկավ հոդվածը,սեղմեք հավանել և կիսվեք ձեր facebook-ի ընկերների հետ:

Կարդացեք նաև

ԼԻՆՔՈԼՆ ԵՎ ՔԵՆՆԵԴԻ:ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ
ԼԻՆՔՈԼՆ ԵՎ ՔԵՆՆԵԴԻ:ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ  ☻1002

Որոշ համընկնումներ պարզապես անհնարին են թվում:

ՏՂԱՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ԴՐԱԽՏԸ
ՏՂԱՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ԴՐԱԽՏԸ  ☻533

Այո,մեր մոլորակը իսկական դրախտ է:

ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ
ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ  ☻3190

Ընդամենը մի քանի բառ և ստացվում է հետաքրքիր պատմություն:

ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹՈՒՆԵԼ ՄԵԿՍԻԿԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ  ☻625

Ինչ ասես,որ չի արվում ԱՄՆ-ի սահմանը ապօրինի կերպով հատելու համար:

ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ
ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ  ☻1370

Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր մասերից:

ՊԱԼԿՈՀՈԼ ԿԱՄ ՉՈՐ ԱԼԿՈՀՈԼ
ՊԱԼԿՈՀՈԼ ԿԱՄ ՉՈՐ ԱԼԿՈՀՈԼ  ☻454

Չոր ալկոհոլն արդեն իրականություն է:

ՏԵՊՈՒԻ:ՔԱՆԱՅՄԱ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ
ՏԵՊՈՒԻ:ՔԱՆԱՅՄԱ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ  ☻891

Աննկարագրելի գեղեցկություն:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԸ  ☻1707

Նրանք,ովքեր հորինել են այս կտտանքները,հաստատ խիղճ չեն ունեցել: